
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՀԵՏ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է Լոս Անջելեսի քաղաքապետ Անտոնիո Վիյարագոսայի հետ: Ողջունելով ՀՀ կառավարության ղեկավարին՝ Լոս Անջելեսի քաղաքապետը ներկայացրել է և կարևորել հայերի ներգրավվածությունը քաղաքի կյանքում: Տ.Սարգսյանն ու Ա.Վիյարագոսան քննարկել են նաև համագործակցության հեռանկարները, պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել համատեղ աշխատանքային խումբ, որը կզբաղվի համագործակցության ծրագրեր մշակելով:
Պաշտոնական հանդիպմանը հետևել է ընդունելություն ի պատիվ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի Լոս Անջելեսի քաղաքապետի անունից: Հանդիպմանը ներկա են եղել նաև Լոս Անջելեսի հայ համայնքի ներկայացուցիչներ, հոգևոր հայրեր, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Զոն Հեֆերնը, վարչապետի գլխավորած պատվիրակության կազմի պաշտոնատար անձիք: