Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 409.00+1.00
OIL:  BRENT - 110.68+0.05 WTI - 98.53-0.92
COMEX:  GOLD - 4130.50+0.20 SILVER - 56.25-2.53
COMEX:  PLATINUM - 1596.80-2.87
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.63-0.35 EUR/GBP - 1.1248+0.21
FOREX:  EUR/USD - 1.1248+0.21 GBP/USD - 1.3403+0.23
STOCKS RUS:  RTSI - 937.15-0.42
STOCKS US: DOW JONES - 52856.09+0.69 NASDAQ - 26702.86+1.05
STOCKS US: S&P 500 - 7757.17+0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 62907.84-2.65 TOPIX - 3997.50-1.14
STOCKS CHINA:  HANG SENG - 22934.68-3.03 SSEC - 3658.03-1.48
STOCKS EUR:  FTSE100 - 10752.88+0.19 CAC40 - 7921.68+1.06
STOCKS EUR:  DAX - 25645.04+1.35
22/10/2026  CBA:  USD - 361.33-0.07 GBP - 483.35-0.6
22/10/2026  CBA:  EURO - 405.23-0.69
22/10/2026  CBA:  GOLD - 47948+24 SILVER - 668.5+5.04
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԵՐԵՎԱՆԸ ԿՀԵՏԵՎԻ ԼԻՈՆԻ ՓՈՐՁԻՆ
10/12/2012 16:07
Կիսվել

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԵՐԵՎԱՆԸ ԿՀԵՏԵՎԻ ԼԻՈՆԻ ՓՈՐՁԻՆ

Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլոմբի հրավերով` Լույսերի տոնին մասնակցելու նպատակով Լիոնում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը գործնական մի քանի հանդիպումներ է ունեցել, որոնց շրջանակում քննարկվել են երկու քույր քաղաքների միջև գործընկերային հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները:

Մասնավորապես, քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Մեծ Լիոնի քաղաքային տրանսպորտի կառավարումն իրականացնող «Սիտրալ» տրանսպորտային ձեռնարկության նախագահ Բեռնար Ռիվալտայի հետ: Շնորհակալություն հայտնելով հանդիպման առաջարկը չմերժելու համար՝ «Սիտրալ»–ի նախագահը քաղաքապետին է ներկայացրել Լիոնի հասարակական տրանսպորտի աշխատանքի կազմակերպման հայեցակարգն ու ծրագրերը: Բեռնար Ռիվալտան նախ նշել է, որ Մեծ Լիոնում քաղաքային տրանսպորտի աշխատանքներն իրականացվում են բացառապես իրենց ձեռնարկության կողմից` օրական ապահովելով 1.4 մլն բնակչության տեղաշարժը: Ձեռնարկության կառավարման տիրույթում են ինչպես վերգետնյա հասարակական տրանսպորտային միջոցները, այնպես էլ Լիոնի մետրոպոլիտենը: Լիոնի քաղաքային տրանսպորտի զարգացման հեռանկարների մասով էլ «Սիտրալ»–ի նախագահը նշել է, որ ներկայում աշխատանքներ են տարվում երթուղագծերի ընդլայնման և նորերի ստեղծման ուղղությամբ, որի նպատակով արդեն իսկ նախատեսել են ծախսել շուրջ 2.1 մլրդ եվրո:

Շնորհակալություն հայտնելով հանդիպման և աշխատանքների կազմակերպան մոտեցումների հանգամանալից ներկայացման համար` քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր հերթին ընդհանուր գծերով ներկայացրել է Երևանի հասարակական տրանսպորտի աշխատանքի առկա վիճակն ու նշել, որ դաշտի կանոնակարգման ուղղությամբ ներկայում իրականացվող փոփոխությունների շրջանակում ողջունելի կլիներ լիոնյան հաջողված փորձի որոշակի մոտեցումների կիրարկումը: Այս նպատակով Երևանի քաղաքապետն առաջարկել է, հնարավորության դեպքում, գործնական քայլեր ձեռնարկել մասնագիտական փորձի փոխանակման ուղղությամբ:

Ողջունելով քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջարկը` Բեռնար Ռիվալտան պատրաստակամություն է հայտնել երևանցի գործընկերներին ծանոթացնել կառավարման իրենց մոտեցումներն ու հնարավորին նպաստել Երևանում դաշտի կանոնակարգման ուղղությամբ տարվող աշխատանքներին:

Կողմերը պայմանավորվել են առաջիկայում մասնագիտական խումբ գործուղել Լիոն` տեղում աշխատանքների կազմակերպման մոտեցումներն ուսումնասիրելու և այն Երևանում ներդնելու համար:

Բացի այդ, քաղաքապետ Տարոն Մարգարյանը տուրիզմի զարգացման հարցեր է քննարկել Լիոնի հայազգի փոխքաղաքապետ Ժորժ Կեպենեկյանի հետ: Ներկայացնելով մայրաքաղաքի պատմամշակութային առկա ներուժը` Տարոն Մարգարյանը նկատել է, որ Երևանն այսօր բաց և պատրաստակամ է քննարկել տուրիզմի խթանման ու զարգացման տարբեր առաջարկներ, այդպիսով նաև գործնական հենք ստեղծելով երկուստեք փոխշահավետ համագործակցության հեռանկարների ուղղությամբ: Համաձայնելով քաղաքապետ Տարոն Մարգարյանի դիտարկմանը` Ժորժ Կեպենեկյանը նշել է, որ որպես Լիոնի փոխքաղաքապետ համակարգելով նաև տուրիզմի ոլորտը, հնարավորության սահմաններում կփորձեն օժանդակել Երևանում ոլորտի զարգացման աշխատանքներին, այդ թվում նաև մասնագիտական խորհրդատվության ձևով:

22/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.33
-0.07
Եվրո (EUR)
405.23
-0.69
Ռուբլի (RUR)
4.4536
+0.0415
Լարի (GEL)
139.14
-0.05
47948
+24
Արծաթ
668.5
+5.04