Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62907.84-2.65 TOPIX - 3997.50-1.14
STOCKS CHINA:  HANG SENG - 22934.68-3.03 SSEC - 3658.03-1.48
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
22/10/2026  CBA:  USD - 361.33-0.07 GBP - 483.35-0.6
22/10/2026  CBA:  EURO - 405.23-0.69
22/10/2026  CBA:  GOLD - 47948+24 SILVER - 668.5+5.04
Հովիկ Մուսայելյան. ՌԴ-ից եկած 130 հազար հոգուց 90 հազարն «այթիշնիկներ» էին, միայն 15 հազարն են մնացել երևի
05/03/2024 17:44
Կիսվել

Հովիկ Մուսայելյան. ՌԴ-ից եկած 130 հազար հոգուց 90 հազարն «այթիշնիկներ» էին, միայն 15 հազարն են մնացել երևի

«Սինոփսիս Արմենիա» տեխնոլոգիական առաջատար ընկերության գործադիր տնօրեն, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության անդամ Հովիկ Մուսայելյանն ԱԺ-ում անդրադարձել է երկրի տեխնոլոգիական ոլորտին:

«Չկա հանրային ընկալում՝ ինչ են բարձր տեխնոլոգիաները, ինչ են տալիս երկրին: Այդ ընկալումը կա շատ-շատ քչերի մոտ նաև պետական համակարգում: Այստեղ մեղավոր են նաև մեր ոլորտի ներկայացուցիչները, որ տարիների ընթացքում չկարողացավ նորմալ բացատրական աշխատանք տանել, որ մեր միջին վիճակագրական քաղաքացին ու չինովնիկը հասկանան՝ այս ոլորտն ինչ հավելյալ արժեք է ստեղծում և ինչ օգուտ է տալիս մեր երկրին», – ասում է Մուսայելյանն ու նկատում՝ Հայաստանում բարձր աշխատավարձ ստացողին չեն սիրում, հետևաբար արտոնությունների մասին խոսելը մեծ հակազդեցություն է առաջացնում:

IDram

Իսկ ինչ վերաբերում է Վրաստանի տեխնոլոգիական շուկային, բանախոսը նկատում է՝ «0 շահութահարկ, 0 եկամտահարկ» և ոլորտը զրոյական վիճակից զարգանում է ու մեծ հաջողություններ գրանցում: Իսկ ՏՏ ոլորտում այսպիսի աշխատելաճի մոդելը Վրաստանը վերցրել է Թուրքիայից, որտեղ Microsoft-ը և վերազգային շատ կազմակերպություններ են հաստատվել:

«Մենք չպետք է խոսենք միայն այն մասին, թե ռելոկանտներն ինչու գնացին Հայաստանից: Եկած 130 հազար հոգուց 90 հազարն «այթիշնիկներ» էին, միայն 15 հազարն են մնացել երևի: Գնացել են, որովհետև մեզ մոտ ընդունված է որևէ խնդրի դեպքում գները բարձրացնել, բայց երբ խնդիրն էլ լուծում ես, գներն էլի չեն իջնում»:

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

 

22/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.33
-0.07
Եվրո (EUR)
405.23
-0.69
Ռուբլի (RUR)
4.4536
+0.0415
Լարի (GEL)
139.14
-0.05
47948
+24
Արծաթ
668.5
+5.04