Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 393.50-1.50 EUR SELL - 397.50-1.00
OIL:  BRENT - 92.54+1.00 WTI - 84.88-0.15
COMEX:  GOLD - 3792.00-2.03 SILVER - 47.29+1.07
COMEX:  PLATINUM - 1404.40-4.55
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 159.34-0.01 EUR/GBP - 1.0991-0.12
FOREX:  EUR/USD - 1.0991-0.12 GBP/USD - 1.3198+0.05
STOCKS RUS:  RTSI - 955.98+1.44
STOCKS US: DOW JONES - 50759.42-1.64 NASDAQ - 24328.38-0.74
STOCKS US: S&P 500 - 7340.53-1.03
STOCKS JAPAN:  NIKKEI - 59024.28+0.28 TOPIX - 3824.00-0.42
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.75-0.91 SSEC - 3587.83+0.09
STOCKS EUR:  FTSE100 - 10689.87-1.76 CAC40 - 8216.78-1.62
STOCKS EUR:  DAX - 26045.37-2.08
18/11/2026  CBA:  USD - 360.41-0.1 GBP - 474.73-0.78
18/11/2026  CBA:  EURO - 395.37-0.76
18/11/2026  CBA:  GOLD - 44706-245 SILVER - 552.72-0.5
ԱՄՆ ամենաթանկ ֆինտեխ ստարտափը կարող է հետաձգել IPO-ն մինչև 2025 թ․
05/03/2024 22:53
Կիսվել

ԱՄՆ ամենաթանկ ֆինտեխ ստարտափը կարող է հետաձգել IPO-ն մինչև 2025 թ․

ԱՄՆ ամենաթանկ ֆինտեխ ստարտափ Stripe-ը համաձայնել է գործարքի, որը թույլ կտա աշխատակիցներին վաճառել իրենց բաժնետոմսերի մի մասը: Ամենայն հավանականությամբ, դա նշանակում է, որ ընկերության IPO-ն՝ ոլորտում ամենասպասվածներից մեկը, չի կայանա մինչև հաջորդ տարի, գրում է The Wall Street Journal-ը:

Stripe-ը պայմանավորվել է ներդրողների հետ, որ նրանք հետ կգնեն բաժնետոմսերը ընկերության նախկին և ներկա աշխատակիցներից, ասվում է հայտարարության մեջ: Stripe-ը նաև կօգտագործի իր սեփական կապիտալի մի մասը՝ բաժնետոմսերը հետ գնելու համար: Stripe-ը չի հստակեցրել, թե ինչ գումարների մասին է խոսքը։ Ընկերությունը և նրա որոշ ներդրողներ պատրաստ են գնել ավելի քան 1 մլրդ դոլարի բաժնետոմս, հայտնում են The Wall Street Journal-ի աղբյուրները:

Նոր գործարքում Stripe-ը գնահատվել է 65 մլրդ դոլար: Սա 30%-ով ավելի է, քան ստարտափի գնահատումը 2023թ. մարտին, բայց ավելի քիչ, քան 95 մլրդ դոլարի գնահատված առավելագույն արժեքը 2021թ.: Բաժնետոմսերի հետգնմանը կմասնակցեն Sequoia Capital վենչուրային հիմնադրամը և Goldman Sachs-ը, նշել է WSJ-ը։ Դրանք նշված են Stripe հաղորդագրության մեջ։ Ստարտափը հրաժարվել է մեկնաբանություն տալ Reuters-ին։

Inecomobile

Stripe-ը նախկինում զբաղեցրել է 1-ին տեղը ԱՄՆ-ում և 2-րդը աշխարհում Forbes Advisor-ի 2024թ․ խոշորագույն ֆինտեխ ընկերությունների ցանկում։ Ֆինտեխից ավելի թանկ է միայն չինական Ant Group-ը, որը մասամբ պատկանում է Alibaba Group-ին և գնահատվում է 78,5 մլրդ դոլար։

Գործարք կնքելով աշխատակիցներին բաժնետոմսերի վաճառքի վերաբերյալ՝ Stripe-ը կարող է հետագայում հետաձգել իր հնարավոր IPO-ն, կարծում է Reuters-ը։ Ցուցակագրումը հետաձգվում է առնվազն մինչև 2025թ․, գրում է WSJ-ը։ Համաձայնագիրը, անշուշտ, թուլացնում է ճնշումը ընկերության վրա՝ հնարավորինս շուտ նախնական հրապարակային առաջարկ անելու համար, գործակալությանը ասել է Launchbay Capital ներդրումային ընկերության հիմնադիր գործընկեր Ալան Ուաքսմանը: Stripe-ը, ինչպես գրել է The Information-ը, շահույթ է ունեցել 2023թ․։ Նման ևս 1 կամ 2 տարի մեզ թույլ կտա ավելի բարձր գնահատել IPO-ի ժամանակ, նշել է Ուաքսմանը։

Stripe-ի ղեկավարությունը կանգնած էր երկու տարբերակի ընտրության առաջ՝ կամ պատրաստվել IPO-ին, կամ թույլ տալ աշխատակիցներին վաճառել բաժնետոմսերը, ավելի վաղ գրել էր WSJ-ը: Stripe-ի մենեջմենթը 2023թ․ սկզբին իր առջև խնդիր էր դրել 12 ամսվա ընթացքում որոշում կայացնել, պնդում է թերթը։ Stripe-ը մտադիր է ի վերջո դառնալ հանրային ընկերություն, ավելի վաղ Reuters-ին հայտնել են աղբյուրները: Սակայն ընկերությունն ինքը դեռ չի հայտարարել IPO-ի կոնկրետ ծրագրերի մասին: Այնուամենայնիվ, փետրվարին TechCrunch-ը Stripe-ը ներառեց 2024թ․ ֆինտեխ ստարտափների հնարավոր IPO-ների ցանկում:

Ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Ինեկոբանկի աջակցությամբ։

18/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.41
-0.1
Եվրո (EUR)
395.37
-0.76
Ռուբլի (RUR)
4.3806
+0.0103
Լարի (GEL)
138.94
-0.04
44706
-245
Արծաթ
552.72
-0.5