Տնտեսական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
ՍԻԼԻԿՈՆԱՅԻՆ ՀՈՎՏՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԱՐՄԹԵՔ 2012»-Ը
10/12/2012 19:37
Կիսվել

ՍԻԼԻԿՈՆԱՅԻՆ ՀՈՎՏՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԱՐՄԹԵՔ 2012»-Ը

Սիլիկոնային հովտում մեկնարկել է «ԱրմԹեք 2012» համաժողովը, որն ընթանում է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում` «Սովորելով անցյալից և կերտել ապագան» խորագրի ներքո: Համաժողովը հյուրընկալել է Սթենֆորդի համալսարանի քաղաքաշինության և բնապահպանական ճարտարագիտության  ֆակուլտետը:

Արդեն հինգերորդ անգամ անցկացվող այս  համաժողովին մասնակցում են բարձր տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկությունների շուրջ 120 ղեկավարներ, հետազոտողներ, ակադեմիական ոլորտի և ներդրումային հիմնադրամների ներկայացուցիչներ, ինչպես նաև պետական պաշտոնյաներ Հայաստանից: Միջոցառման նպատակն է ներկայացնել Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտը, ուրվագծել զարգացման հեռանկարները և ընդլայնել ԱՄՆ գործարարության հնարավորությունները:  

«ԱրմԹեք 2012» համաժողովի կազմակերպիչներն են Հայաստանի կառավարությունը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագիրը («Ի-Դի-Էմ-Սի»), «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ»-ը, «Վիասֆեր տեխնոպարկ»-ը, Զարգացման հայկական գործակալությունը, «Սինոփսիս Արմենիա» ընկերությունը, Հայաստանում ամերիկյան առևտրի պալատը ևՀայկական միջազգային միջմասնագիտական խումբը (G2IA):

«ԱրմԹեք» 2012 համաժողովի  շրջանակում ԱՄՆ ՄԶԳ-ն աջակցում է բիզնեսը բիզնեսին (B2B) ձևաչափով հանդիպումների անցկացմանը, Սիլիկոնային հովտում տարբեր ընկերություններ գործնական այցերի կազմակերպմանը, համաժողովի մասին իրազեկմանը, ինչպես նաև կազմակերպման աշխատանքների իրականացմանը:

Այս տարի կազմակերպվելու են չորս պանելային ինտերակտիվ քննարկումներ, որոնց ընթացքում բանախոսներն ու մասնակիցները հնարավորություն են ունենալու ներկայացնել և քննարկել առաջիկա տարիներին Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հնարավոր ուղղությունները:

«Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերությունը Հայաստանում. Վերջին զարգացումներն ու հաջողության պատմությունները» խորագիրը կրող առաջին քննարկումը կվարի Միացյալ Նահանգներում հայտնի գրող և սյունակագիր Մայքլ Մելոունը: Քննարկման հյուրերը կլինեն Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, «Սինոփսիս» (Synopsys), «Ինթել» (Intel) և «Դե-Լինք» (D-Link) կորպորացիաների բարձրաստիճան ղեկավարներ:

«Հետազոտություններ, նորարարություն և մասնագիտական աճ» խորագրով երկրորդ քննարկման հյուրերը կլինեն պրոֆեսորներ և տնօրեններ Սթենֆորդի և Հայաստանի ամերիկյան համալսարաններից, «Մայքրոսոֆթ Հայաստան» ընկերության ինովացիոն կենտրոնից և «Լույս» հիմնադրամից:

Երրորդ քննարկումը կկոչվի «Բիզնես միջավայրն ու ներդրումային հնարավորությունները», որի բանախոսները կլինեն Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, Համահայկական բանկի, Զարգացման հայկական գործակալության, «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ»-ի տնօրենները, «Պրագմա» կորպորացիայի փոխնախագահ Փոլ Դեյվիսը և «Փոքր ձեռնարկությունների աջակցման ֆոնդեր» կազմակերպության կողմից կառավարվող «Կովկասի աճի ֆոնդ»-ի գործադիր տնօրեն Էսբեն Էմբորգը:

Չորրորդ քննարկումը կանցկացվի «Նայելով առաջ. մարտահրավերներ, հնարավորություններ, գործոններ և հաջողություններ» խորագրի ներքո: Բանախոսները կլինեն «Փի-Դի-Էֆ Սոլյուշընս» (PDF Solutions), «Սոուրսիո» (Sourcio), «Նեշնըլ Ինսթրումենթս Արմենիա» (National Instruments Armenia), «Մոթորոլա Մոբիլիթի» (Motorola Mobility) և «Սիսկո» (Cisco) ընկերությունների առաջատար փորձագետներ:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69