ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀՆԵՐՆ ՈՒ ԼԵՌՆԱՆՑՔՆԵՐԸ ԲԱՑ ԵՆ
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է` դեկտեմբերի 12-ին, ժամը 10-ի դրությամբ, Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են: Որոշ շրջաններում՝ Ապարանում, Վայքում եւ Գորիսում, տեղում է ձյուն: Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման և մշակման աշխատանքներ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը խորհուրդ է տալիս վարորդներին երթևեկել ձմեռային անվադողերով: