Սոցիալական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 424.50+0.00
OIL:  BRENT - 88.29-1.02 WTI - 83.44+0.38
COMEX:  GOLD - 4478.10-2.60 SILVER - 67.00-2.56
COMEX:  PLATINUM - 1833.50-0.93
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 160.01+0.37 EUR/GBP - 1.1584-0.53
FOREX:  EUR/USD - 1.1584-0.53 GBP/USD - 1.3531-0.43
STOCKS RUS:  RTSI - 778.32+1.45
STOCKS US: DOW JONES - 53559.99-0.02 NASDAQ - 26402.42-0.52
STOCKS US: S&P 500 - 7711.76-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 66405.56+0.41 TOPIX - 4146.71+0.72
STOCKS CHINA:  HANG SENG - 25584.79+0.07 SSEC - 3952.18-0.11
STOCKS EUR:  FTSE100 - 10824.26+0.29 CAC40 - 8401.18+0.98
STOCKS EUR:  DAX - 26569.99+0.77
28/08/2026  CBA:  USD - 364.32-0.15 GBP - 495.11+0.41
28/08/2026  CBA:  EURO - 424.36+0.15
28/08/2026  CBA:  GOLD - 53517-755 SILVER - 802-0.62
ORANGE. ԵՎՍ ԵՐԵՔ ԵՐԵԽԱ ԿՎԵՐԱԴԱՌՆԱ ԸՆՏԱՆԻՔ
13/12/2012 17:37
Կիսվել

ORANGE. ԵՎՍ ԵՐԵՔ ԵՐԵԽԱ ԿՎԵՐԱԴԱՌՆԱ ԸՆՏԱՆԻՔ

Orange Հիմնադրամը և Վորլդ Վիժն Հայաստանը հայտարարել են «Պահենք երեխաներին ընտանիքում» SMS բարեգործական նախագծի հոկտեմբեր և նոյեմբեր ամիսների արդյունքների մասին: Նախագիծը թույլ է տալիս Orange-ի բաժանորդներից յուրաքանչյուրին աջակցություն ցուցաբերել այն հայ մանուկներին, ում ընտանիքները ֆինանսական դժվարությունների պատճառով իրենց երեխաներին հանձնում են պետական հաստատությունների հոգածությանը:

Հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին Orange-ի բաժանորդները նվիրաբերել են` համապատասխանաբար 175 300 ՀՀ դրամ և 298 900 ՀՀ դրամ: Ինչպես և նախորդ ամսիներին, Orange Հիմնադրամն այս գումարը կրկնապատկում է` Վորլդ Վիժն Հայաստանին փոխանցելով հոկտեմբեր ամսվա համար 350 600 ՀՀ դրամ և նոյեմբեր ամսվա համար  597,800 ՀՀ դրամ: Հոկտեմբեր ամսվա  հանգանակված գումարը Վորլդ Վիժն Հայաստանը կօգտագործի Երևանում բնակվող մի ընտանիքի օգնելու համար: Ընտանիքը բաղկացած է երիտասարդ մորից և չորս երեխաներից: Մայրը` Անահիտը, բարդ սոցիալական պայմաններից դրդված՝ 15 և 13-ամյա որդիներին ստիպված է եղել հանձնել խնամքի հաստատության հոգածությանը: Հանգանակված գումարով հնարավոր կլինի ձեռք բերել տնային պայմաններում արագ սննդի պատրաստման համար անհրաժեշտ խոհարարական գործիքներ, ինչը թույլ կտա Անահիտին գումար վաստակել և երեխաներին ինքնուրույն մեծացնել տանը:

Նոյեմբեր ամսին հանգանակված գումարով Վորլդ Վիժն Հայաստանը կօգնի ևս մեկ ընտանիքի, որ բանակվում է Սյունիքի մարզի Գորիս քաղաքում: Ընտանիքի հայրը՝ Սասունն առողջական լուրջ խնդիրներ ունի. տառապում է  տուբերկուլյոզով, իսկ մայրը՝ Աիդան, ով ընտանիքի հիմնական հոգացողն է, մշտական աշխատանք չունի և պարբերաբար գումար է վաստակում մասնավոր բնակարաններում մաքրություն անելով: Սասունն ու Աիդաննույնպես, բարդ սոցիալական պայմաններից դրդված` 15-ամյա որդուն ստիպված են եղել հանձնել խնամքի հաստատության հոգածությանը: Orange Հիմնադրամի և Վորլդ Վիժն Հայաստանի համատեղ բարեգործական ծրագրի շրջանակներում նոյեմբեր ամսին հանգանակված գումարով ընտանիքը կկարողանա ձեռք բերել ոչխարներ, ինչպես նաեւ՝ կեր սկզբնական շրջանի համար, ինչը հնարավորություն կտա նրանց հոգալու իրենց առօրյա ապրուստը և որդուն վերադարձնել ընտանիք:  

Կարիքի մեջ գտնվող ընտանիքներին Orange-ի բաժանորդները կարող են օգնել` ուղարկելով SMS 1234 կարճ համարին և հանգանակելով 100, իսկ 5678 համարին` 500 դրամ: 

 «Պահենք երեխաներին ընտանիքում» SMS բարեգործական նախագիծը կտևի մինչև 2013թ. հունիս ամիսը: Այս ընթացքում Orange Հիմնադրամը պարբերաբար կտեղեկացնի հանգանակված գումարի, ինչպես նաև այն երեխաների և ընտանիքների մասին, ովքեր ընդգրկվել են նախագծում:

Անձնական տվյալների գաղտնիության պահպանման նկատառումներով նախագծում ընդգրկված ընտանիքի անդամների ազգանունը և երեխաների անունները նշված չեն:

28/08/2026
դրամ
Դոլար (USD)
364.32
-0.15
Եվրո (EUR)
424.36
+0.15
Ռուբլի (RUR)
4.2392
-0.0241
Լարի (GEL)
139.38
-0.08
53517
-755
Արծաթ
802
-0.62