Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԲԱՆԿԵՐԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ ՇՈՒՐՋ 33%-ՈՎ
14/12/2012 16:38
Կիսվել

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԲԱՆԿԵՐԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ ՇՈՒՐՋ 33%-ՈՎ

Ընթացիկ տարվա երրորդ եռամսյակի վերջի դրությամբ հայաստանյան բանկերի կողմից տնտեսությանը տրամադրված վարկերի ծավալը կազմել է 1 տրլն 467.4 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճելով 32.6%-ով:

ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն՝ միայն երրորդ եռամսյակի   ընթացքում դրամային և արտարժութային վարկերն ավելացել են համապատասխանաբար 1.9%-ով և 2.2%-ով և եռամսյակի վերջին կազմել 504.3 մլրդ դրամ և  963.1 մլրդ դրամ:  Արդյունքում, արտարժութային  վարկերի տեսակարար կշիռը ընդհանուր վարկերում

փոքր-ինչ աճել է` եռամսյակի վերջին կազմելով 65.6%:

Տնտեսությանը տրամադրված վարկերի 60.1%-ը բաժին է ընկել իրավաբանական անձանց, 34.7%-ը` ֆիզիկական անձանց, 5.2%-ը` բանկի հետ կապված անձանց և աշխատակիցներին:

Հատկանշական է, որ վարկավորման աճ գրանցվել է տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում` բացառությամբ գյուղատնտեսության, անտառային տնտեսության ու ձկնորսության և առևտրի ոլորտների, որտեղ արձանագրվել է վարկային ներդրումների համապատասխանաբար 4.8% և 1.6% նվազում:

Առավել  բարձր աճի  տեմպ գրանցվել է ֆինանսական և ապահովագրական գործունեության, էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման, սպառողական վարկային ներդրումներում` համապատասխանաբար 8.5%, 5.4% և 4.5%:

Հաշվետու եռամսյակում ռեզիդենտներին տրամադրված վարկային ներդրումներում մեծ տեսակարար կշիռ են ունեցել առևտրի, սպառողական և մշակող արդյունաբերության վարկերը` համապատասխանաբար 21.1%, 17.8% և 11.3%:

Նշենք նաև, որ վարկային ներդրումների ռիսկայնության դասերի առումով` հաշվետու եռամսյակում 0.8 տոկոսային կետով աճել է չաշխատող վարկերի և դեբիտորական պարտքերի տեսակարար կշիռը ընդհանուր վարկերում և դեբիտորական պարտքերում` եռամսյակի վերջին կազմելով 4.9%: Երրորդ եռամսյակի վերջի դրությամբ բանկային համակարգի «հսկվող» դասի վարկերը և դեբիտորական  պարտքերը կազմել են ընդհանուրի 2.8%-ը, «ոչ ստանդարտ» դասի վարկերը և դեբիտորական պարտքերը` 1.1%-ը, «կասկածելի» դասի վարկերը և դեբիտորական պարտքերը` 1.0%-ը:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01