Բիզնես

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «ԱՄԱՆՈՐՅԱ ԱՆԱԿՆԿԱԼ» ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԽԱՂԸ
17/12/2012 10:56
Կիսվել

«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «ԱՄԱՆՈՐՅԱ ԱՆԱԿՆԿԱԼ» ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԽԱՂԸ

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է «Ամանորյա անակնկալ» գովազդային վիճակախաղի մեկնարկի մասին, որի շրջանակում խաղարկվում է 575 մրցանակ, այդ թվում` պլանշետային համակարգիչներ, նեթբուքեր, սմարթֆոններ ու USB-մոդեմներ: Վիճակախաղն անցկացվում է 2012թ.-ի դեկտեմբերի 14-ից մինչև 2013թ.-ի հունվարի 17-ը ներառյալ: Յուրաքանչյուր շաբաթ խաղարկվելու է 1 պլանշետային համակարգիչ Samsung GT-P 7300, 4 նեթբուք Lenovo IdeaPad S10-3, 5 սմարթֆոն Samsung GT-I 9001, 5 սմարթֆոն Nokia E 72 և 100 Beeline USB- մոդեմ:

«Ամանորյա անակնկալ» գովազդային վիճակախաղին մասնակցելու համար ՀՀ քաղաքացիներ հանդիսացող ֆիզիկական անձիք, ովքեր սկսած  2012թ.-ի դեկտեմբերի 14-ից ձեռք կբերեն «ՍուպերՄիքս» կանխավճարային սակագնային փաթեթ, կարող են ուղարկել USSD-հրահանգ *222# կարճ համարին և դրանով իսկ հաստատել իրենց մասնակցությունը մրցույթին: Գրանցումն անվճար է: Մասնակցությունը գովազդային վիճակախաղին չի ենթադրում հետագա գործողություններ բաժանորդի կողմից:

Հատուկ համակարգչային ծրագիրը, պատահականության սկզբունքով, կորոշի հաղթողներին այն մասնակիցների ցանկից, որոնք գրանցվել են նախորդ 7 օրերի ընթացքում: Յուրաքանչյուր հեռախոսահամար հնարավորություն կունենա մասնակցելու խաղարկությանը միայն մեկ անգամ:

«Մոտենում են ամանորյա տոները և այս ժամանակահատվածում մենք պատրաստում ենք նվերներ մեր հարազատների և մտերիմների համար: «ԱրմենՏել» ընկերությունը նույնպես իր բաժանորդների համար պատրաստում է տոնական առաջարկներ, որոնցից մեկն է «Ամանորյա անակնկալ» գովազդային վիճակախաղը: Այն հնարավորություն կտա մեր հաճախորդներին անցնելով անվճար գրանցում շահել թանկարժեք մրցանակներ, որոնց շնորհիվ ամանորյա տոները կդառանան էլ ավելի հաճելի, ինչպես և շփումը ընկերների և հարազատների հետ նոր հեռախոսով կամ համացանցում` նոր պլանշետային համակարգչի կամ նեթբուքի միջոցով», – նշել է «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Գովազդային վիճակախաղի հաղթողները կտեղեկացվեն «ԱրմենՏել» ընկերության աշխատակիցների կողմից իրենց մրցանակի մասին` այն հեռախոսահամարով որից ուղարկվել է վիճակախաին մասնակցելու USSD-հրահանգը:

«Ամանորյա անակնկալ» գովազդային վիճակախաղի շրջանակում գործարկվել է հատուկ կայք www.2013.beeline.am, որտեղ կզետեղվեն հաղթողների ազգանունները և անվան առաջին տառերը:

Վիճակախաղի կայքում տեղադրված է «Ամանորյա անակնկալ» գովազդային վիճակախաղի կանոնների և անցկացման կարգի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69