Բիզնես

USD BUY - 386.00+0.00 USD SELL - 389.00+0.50
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 415.00+0.00
OIL:  BRENT - 72.07+0.50 WTI - 68.28+0.56
COMEX:  GOLD - 2617.30-0.30 SILVER - 31.09+1.40
COMEX:  PLATINUM - 959.50-0.50
LME:  ALUMINIUM - 2563.00-2.19 COPPER - 9142.00-3.19
LME:  NICKEL - 15897.00-3.05 TIN - 30208.00-4.55
LME:  LEAD - 2024.00+0.00 ZINC - 2938.00-1.39
FOREX:  USD/JPY - 154.83+0.85 EUR/GBP - 1.0618-0.23
FOREX:  EUR/USD - 1.0618-0.23 GBP/USD - 1.2738-0.79
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43910.98-0.86 NASDAQ - 19281.40-0.09
STOCKS US: S&P 500 - 5983.99-0.29
STOCKS JAPAN:  NIKKEI - 38721.66-1.66 TOPIX - 2708.42-1.21
STOCKS CHINA:  HANG SENG - 19823.45-0.12 SSEC - 3439.28+0.51
STOCKS EUR:  FTSE100 - 8025.77-1.22 CAC40 - 7226.98-2.69
STOCKS EUR:  DAX - 19033.64-2.13
13/11/2024  CBA:  USD - 387.65+0.14 GBP - 493.90-2.85
13/11/2024  CBA:  EURO - 411.49+0.03
13/11/2024  CBA:  GOLD - 32489.79-211.27 SILVER - 378.94-11.21
OZON-ը Հայաստանի գործարարների համար կկազմակերպի իր առաջին բիզնես ֆորումը` COM.E ON FORUM Երևան
19/03/2024 18:05
Կիսվել

OZON-ը Հայաստանի գործարարների համար կկազմակերպի իր առաջին բիզնես ֆորումը` COM.E ON FORUM Երևան

Ապրիլի 3-ին OZON մարքեթփլեյսը հայ գործարարների համար կկազմակերպի իր առաջին բիզնես ֆորումը՝ «COM.E ON FORUM Երևան», որը տեղի կունենա մայրաքաղաքի սրտում՝ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում։

Ֆորումի շրջանակում մասնագետները կքննարկեն էլեկտրոնային վաճառքների ժամանակակից թրենդները, Հայաստանում OZON-ի զարգացման հեռանկարներն ու ծրագրերը, ինչպես նաև կպատասխանեն գործարարներին հուզող հարցերին՝

  • Ինչպե՞ս սկսել առցանց բիզնես և ի՞նչ վաճառել,
  • Ինչպե՞ս մարքեթփլեյսում ստեղծել ապրանքների գրավիչ նկարագրություն,
  • Ինչպե՞ս խթանել վաճառքները մարքեթփլեյսում և ի՞նչ գործիքների կիրառմամբ գրանցել աճ,
  • Ինչպե՞ս կրճատել լոգիստիկայի ծախսերն և ապրանքներն ուղարկել Ռուսաստան,
  • Ինչպե՞ս բացել պատվերների հանձման կետ և շահույթ ստանալ։

Հայ գործարարներին սպասվում են ակտիվ քննարկումներ, OZON-ի մասնագետների, գործընկերների և, իհարկե, Հայաստանում արդեն իսկ հաջողություններ գրանցած վաճառողների կողմից օգտակար խորհուրդներ։

«COM.E ON FORUM Երևան» բիզնես ֆորումը տեղի կունենա ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում։ Ֆորումին կարող եք գրանցվել հետևյալ հղմամբ՝ https://forum.ozon.com/yerevan։ Մասնակցությունն անվճար է։

ԱՊՀ երկրներում OZON-ն իր գործունեությունը սկսել է 2021 թվականից։ Հայկական շուկա  մուտք է գործել 2023 թվականի հուլիսին՝ Երևանում բացելով 2000 քմ տարածք զբաղեցնող իր տեսակավորման կենտրոնը։ Ընկերությունն ունի նաև իր լոգիստիկ ենթակառուցվածքները Ռուսաստանում, Բելառուսում, Ղազախստանում, Ղրղզստանում և Ուզբեկստանում։

OZON մարքեթփլեյսն ունի զարգացած լոգիստիկ ցանց։ Ընկերությունը գործում է Հայաստանում, Ռուսաստանում, Ղազախստանում, Բելառուսում, Ղրղզստանում, Ուզբեկստանում, ինչպես նաև Չինաստանում և Թուրքիայում։ Հարթակում ներկայացված են 350 մլն ապրանքատեսակներ ավելի քան 20 կատեգորիաներում՝ գրքեր, հագուստ, սնունդ, առողջության համար նախատեսված ապրանքներ և այլն։ Ի շնորհիվ զարգացած բեռնափոխադրման համակարգի, ավելի քան 46 մլն օգտատեր գնումներ է իրականացնում, իսկ 450,000 գործարարներ կարողանում են վաճառել իրենց ապրանքները Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում։

13/11/2024
դրամ
Դոլար (USD)
387.65
+0.14
Եվրո (EUR)
411.49
+0.03
Ռուբլի (RUR)
3.94
-0.01
Լարի (GEL)
141.94
+0.12
32489.79
-211.27
Արծաթ
378.94
-11.21