
Չեխիայի Ազգային բանկը նվազեցրել է հիմնական տոկոսադրույքը
Չեխիայի Ազգային բանկը նվազեցրել է հիմնական տոկոսադրույքը 0.5%-ով՝ հասնելով 5.75%-ի։ Այս մասին հայտնում է ČTK լրատվական գործակալությունը։
Չեխիայի ազգային արժույթը՝ կրոնը, Ազգային բանկի հայտարարած որոշումից հետո ամրապնդվել է բորսայում սակարկությունների ընթացքում համաշխարհային հիմնական արժույթների նկատմամբ։ Դրա փոխարժեքը կազմել է 25.2 կրոն 1 եվրոյի դիմաց և 23.22 կրոն՝ 1 դոլարի դիմաց։
Հիմնական տոկոսադրույքի նվազումը կհանգեցնի չեխական առևտրային բանկերի ավանդների և վարկերի տոկոսադրույքների նվազմանը՝ ներառյալ հիփոթեքը։ Սրանից հետո, ըստ գործակալության, հանրապետությունում սպասվում է անշարժ գույքի պահանջարկի և գների աճ։