Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
ԿԱՆԽՎԵԼ Է ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ԽՈՇՈՐ ՉԱՓԵՐԻ ՀԱՐԿԵՐԸ ՉՎՃԱՐԵԼՈՒ ԳՈՐԾԱՐՔ
20/12/2012 10:40
Կիսվել

ԿԱՆԽՎԵԼ Է ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ԽՈՇՈՐ ՉԱՓԵՐԻ ՀԱՐԿԵՐԸ ՉՎՃԱՐԵԼՈՒ ԳՈՐԾԱՐՔ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով  հարուցվել է քրեական գործ՝ Աշտարակի տարածքային հարկային տեսչությունում հաշվառված «Սաքրեն» ընկերության տնօրեն Կարեն Գրիգորյանի նկատմամբ: ՊԵԿ Մամուլի ծառայության փոխանցմամբ՝ օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունների և հաշվարկների մեջ ակնհայտ խեղաթյուրված տվյալներ ներառելու միջոցով նա փորձել է խուսափել առանձնապես խոշոր չափերի` շուրջ 29 միլիոն դրամի հարկերի վճարումից:

Քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ «Գոլդ-Էներջի» ՍՊԸ հիմնադիր և նախկին տնօրեն Ժորժիկ Բաղումյանը, համաձայնության գալով «Սաքրեն»-ի տնօրեն Կարեն Գրիգորյանի հետ, գործարքի ընդհանուր գումարի 6 տոկոսի դիմաց, 2009թ. փետրվար-օգոստոս ժամանակահատվածում, առանց փաստացի ապրանքներ ստանալու, ձեռք է բերել ավելի քան 90 միլիոն դրամի կեղծ, անապրանք հաշիվ-ապրանքագրեր, որոնք էլ նա հետագայում օգտագործել է որպես ծախսեր հիմնավորող իրական փաստաթուղթ:

Ավելին, 2009թ. 1-ին, 2-րդ և 3-րդ եռամսյակների ԱԱՀ-ի և շահութահարկի հաշվարկներում ակնհայտ խեղաթյուրված տվյալներ ներառելով՝ չարամտորեն խուսափել է  առանձնապես խոշոր չափերի՝ ավելի քան 30 միլիոն դրամի հարկերը պետբյուջե վճարելուց: Հետագայում, քրեական գործի նախաքննության հանգամանքների բազմակողմանի հետազոտման նպատակով, հոկտեմբերին Ժորժիկ Բաղումյանին պատկանող Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամասի 40-րդ տանը  խուզարկության ժամանակ հայտնաբերվել են «Գոլդ-Էներջի» ընկերության կողմից թաքցված հարկերի փաստը հաստատող բոլոր փաստաթղթերը:

Խուզարկության ընթացքում տանտիրոջ չհրկիզվող պահարաններից հայտնաբերվել և առգրավել են նաև վերջինիս կողմից ապօրինի կերպով ձեռք բերված և պահվող հրազեն հանդիսացող մեկական` «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգ, «ՏՕԶ-8» մոդելի որսորդական-սպորտային հրացան, ինքնաշեն ատրճանակ, «ԻԺ-43» տեսակի երկփողանի 12մմ տրամաչափի որսորդական հրացան և ռազմամթերք հանդիսացող 72 հատ 9մմ տրամաչափի մարտական փամփուշտներ ու 10 հատ 5.6մմ տրամաչափի օղակաձև բոցավառման որսորդական-սպորտային փամփուշտներ: Դեպքի առթիվ Ժորժիկ Բաղումյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգքրի 205-րդ հոդվածի 2-րդ մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով ու որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12