
ԴԺՎԱՐԱՆՑԱՆԵԼԻ Է ՄԻԱՅՆ ՍԵԼԻՄԻ ԼԵՌՆԱՆՑՔԸ
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 20-ին, ժամը 10.30-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի է միայն Սելիմի լեռնանցքը: Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների` սահելու դեմ շղթաների կիրառման դեպքում և մինչև 30 նստատեղ ունեցող ավտոբուսների համար: