Չինաստանը կշարունակի վերացնել օտարերկրյա ներդրումների սահմանափակումները
Չինաստանը կշարունակի վերացնել օտարերկրյա ներդրումների խոչընդոտները և ամբողջությամբ կվերացնի արտադրության ոլորտում օտարերկրյա կապիտալի սահմանափակումները։ Այս մասին հայտարարել է Ազգային Ժողովրդական Կոնգրեսի մշտական հանձնաժողովի նախագահը։
«Չինաստանը կշարունակի կրճատել տնտեսական ոլորտի սահմանափակումների ցանկը, որոնք խոչընդոտում են օտարերկրյա ներդրումների հասանելիությունը: Մենք ամբողջությամբ կվերացնենք այն միջոցները, որոնք սահմանափակում են ներդրումների ներհոսքը դեպի արտադրական արդյունաբերություն», – ընդգծել է պաշտոնյան:
Նա հավելել է, որ Չինաստանի իշխանությունները մտադիր են օտարերկրյա ընկերություններին տրամադրել նույն պայմաններն, ինչ ազգային ձեռնարկությունները։ Նա նշել է, որ իրենք շահագրգռված են՝ ավելի շատ օտարերկրացիներ գան երկիր, և դրա համար բարենպաստ հնարավորություններ կստեղծեն։