Սոցիալական

USD BUY - 388.00+0.00 USD SELL - 391.00+1.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 414.00-2.00
OIL:  BRENT - 72.97-0.40 WTI - 68.91-0.85
COMEX:  GOLD - 2659.40+0.69 SILVER - 31.22-0.13
COMEX:  PLATINUM - 970.50-0.90
LME:  ALUMINIUM - 2644.00-0.02 COPPER - 9089.50+0.02
LME:  NICKEL - 15906.00+0.25 TIN - 29026.00+0.51
LME:  LEAD - 2021.00+1.00 ZINC - 2987.50+1.24
FOREX:  USD/JPY - 155-0.04 EUR/GBP - 1.0551-0.36
FOREX:  EUR/USD - 1.0551-0.36 GBP/USD - 1.2654-0.19
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43408.47+0.32 NASDAQ - 18966.14-0.11
STOCKS US: S&P 500 - 5917.11+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 38026.17-0.85 TOPIX - 2682.81-0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 19601.11-0.53 SSEC - 3370.40+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 8085.07-0.17 CAC40 - 7198.45-0.43
STOCKS EUR:  DAX - 19004.78-0.29
21/11/2024  CBA:  USD - 389.45+0.26 GBP - 491.95-0.73
21/11/2024  CBA:  EURO - 409.74-0.78
21/11/2024  CBA:  GOLD - 33062.61+239.17 SILVER - 386.53-4.93
Արցախի մեր հայրենակիցներին. 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի շահառուների շրջանակն ընդլայնվել է, միջոցառման ժամկետը երկարացվել է ևս 9 ամսով
28/03/2024 16:46
Կիսվել

Արցախի մեր հայրենակիցներին. 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի շահառուների շրջանակն ընդլայնվել է, միջոցառման ժամկետը երկարացվել է ևս 9 ամսով

Կառավարությունը 9 ամիս ևս կշարունակի աջակցել Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված հայրենակիցներին՝ ընտանիքի յուրաքանչյուր անդամին վճարելով ամսական 40+10,000 դրամ՝ կեցության և այլ ծախսերը հոգալու նպատակով:

Ըստ այդմ, հայրենակիցներին աջակցությունը կտրամադրվի 2024 թվականի ապրիլից դեկտեմբեր ամիսները ներառյալ․ վճարումը կիրականացվի նույն սկզբունքով՝ ընդգրկելով ընտանիքի և՛ չափահաս, և՛ անչափահաս անդամներին։

40+10 հազար ծրագրի շրջանակում աջակցություն կստանան նաև ԼՂ բռնի տեղահանված ընտանիքներում նոր ծնված կամ նոր ծնվող երեխաները։ Ապրիլ ամսվանից սկսած՝ ծրագրից կարող են օգտվել նաև 2020 թ․ հետո Արցախի Հանրապետությունից տեղահանված ընտանիքների այն անդամները, որոնք չեն հանդիսանում Կառավարության 2022թ․ որոշմամբ ՀՀ-ում իրականացվող բնակարանային ծրագրի շահառու։

Միջոցառման շրջանակում իրականացված փոփոխությունների համաձայն, եթե ԱՀ-ից բռնի տեղահանված անձը չի ստացել 100,000 դրամ միանվագ աջակցությունը և դիմումը քննվում է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից, ապա վերջինիս դիմումի քննության ավարտից հետո նա կստանա ինչպես միանվագ 100,000 դրամ աջակցությունը, այնպես էլ 50,000 դրամ աջակցությունը՝ նախատեսված առաջնային սպառողական ծախսերը հոգալու համար։ ԼՂ հայրենակիցը կկարողանա օգտվել նաև կեցության և այլ ծախսերը հոգալու նպատակով վճարվող 40+10 հազար դրամ ծրագրից՝ սկսած հոկտեմբեր ամսից, բնականաբար, եթե համապատասխանի այս ծրագրով նախատեսված մյուս պայմաններին ևս։

Ուշադրություն. 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի շրջանակում շահառուների նոր խմբերի դիմումները կընդունվեն ապրիլի 15-ից․ համակարգում դիմում ունեցող չափահաս անձինք կրկին դիմելու կարիք չունեն։

21/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.45
+0.26
Եվրո (EUR)
409.74
-0.78
Ռուբլի (RUR)
3.86
-0.02
Լարի (GEL)
142.08
+0.17
33062.61
+239.17
Արծաթ
386.53
-4.93