
GOOGLE-Ը ԿՎԱՃԱՌԻ MOTOROLA-Ի ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻՑ ՄԵԿԸ
Google-ը մտադիր է վաճառել բջջային սարքավորումների արտադրության ոլորտում մասնագիտացած Motorola Mobility ընկերության ակտիվների մի մասը: Ըստ հայտարարության՝ վաճառքի կհանվի, մասնավորապես, Motorola Home ստոաբաժանումը, որի գնմամբ հետաքրքրված է Arris Group ընկերությունը: Գործարքի ընդհանուր արժեքը գնահատվում է 2,35 մլրդ ԱՄՆ դոլար:
Հիշեցնենք, որ Motorola-ի գնման իր մտադրության մասին Google-ը հայտարարել էր 2011 թվականի օգոստոսին: Մի քանի ամիս տևած բանակցությունների արդյունքում գործարքը կայացել էր: Գործարքի ընդհանուր արժեքը գնահատվել էր 12.5 մլրդ դոլար: