ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԸ ԿՍՏԱՆԱՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐ
Կառավարության որոշմամբ՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի 2012 թվականի գործունեության արդյունքների հիման վրա աշխատակիցներին խրախուսելու նպատակով դրամական պարգևատրման համար կոմիտեին հատկացվել է 180 մլն դրամ։
Միևնույն ժամանակ, 2012 թվականի օլիմպիական, պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերում և աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում առավել բարձր ցուցանիշների հասած մարզիկներին, մարզիչներին, բժիշկներին և մարզական կազմակերպություններին դրամական մրցանակներ շնորհելու նպատակով կառավարությունը լրացուցիչ ավելի քան 100 մլն դրամ է հատկացրել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը։