
SIEMENS-Ը ԿԿՐՃԱՏԻ 1100 ԱՇԽԱՏԱՏԵՂ
Siemens կոնցեռնը մտադիր է ծախսերի տնտեսման ծրագրի շրջանակներում կրճատել 1100 աշխատատեղ: Կրճատումները մեծապես բաժին կընկնեն էներգետիկ ոլորտին: Նշենք, որ ընկերության էներգետիկ ոլորտի ստորաբաժանումներում աշխատում է 86 հազար մարդ, որոնցից 28 հազարը՝ Գերմանիայում:
2011-2012 ֆինանսական տարվա առաջին ինն ամիսների արդյունքներով Siemens ընկերության զուտ շահույթը կրճատվել է 34,7%-ով և կազել 3,322 մլրդ եվրո:
Siemens AG ընկերությունը հիմնադրվել է 1847 թվականին: Այժմ ընկերությունն իր ներկայացուցչություններն ունի աշխարհի շուրջ 190 երկրներում: Ընկերության աշխատակիցների ընդհանուր թիվը գերազանցում է 400 հազարը: