Տնտեսական

USD BUY - 386.00+0.00 USD SELL - 388.75+0.25
EUR BUY - 416.00-1.00 EUR SELL - 421.00+1.00
OIL:  BRENT - 75.10-0.62 WTI - 71.76-0.65
COMEX:  GOLD - 2702.80+1.38 SILVER - 31.79+1.96
COMEX:  PLATINUM - 998.00+0.48
LME:  ALUMINIUM - 2694.50+3.02 COPPER - 9664.00+3.44
LME:  NICKEL - 16587.00+2.85 TIN - 31817.00+1.50
LME:  LEAD - 2038.00-0.49 ZINC - 3052.00+2.66
FOREX:  USD/JPY - 152.77-0.99 EUR/GBP - 1.078+0.39
FOREX:  EUR/USD - 1.078+0.39 GBP/USD - 1.2961+0.35
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43729.34+0.00 NASDAQ - 19269.46+1.51
STOCKS US: S&P 500 - 5973.10+0.74
STOCKS JAPAN:  NIKKEI - 39500.37+0.30 TOPIX - 2742.15-0.03
STOCKS CHINA:  HANG SENG - 20728.19-1.07 SSEC - 3452.30-0.53
STOCKS EUR:  FTSE100 - 8140.74-0.32 CAC40 - 7425.60+0.76
STOCKS EUR:  DAX - 19362.52+1.70
08/11/2024  CBA:  USD - 387.37+0.14 GBP - 502.19+2.51
08/11/2024  CBA:  EURO - 417.58+1.15
08/11/2024  CBA:  GOLD - 33526.80+408.02 SILVER - 387.39-8.51
Եվրամիությունը կորցնում է մրցունակությունը Չինաստանի հետ
01/04/2024 19:03
Կիսվել

Եվրամիությունը կորցնում է մրցունակությունը Չինաստանի հետ

Եվրախորհրդարանի առաջատար խմբակցության՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության ղեկավար Մանֆրեդ Վեբերը կարծում է, որ Եվրամիությունը չի կարող դիմակայել մրցակցությանը ապագայի շուկաներում և, չնայած Պեկինի հետ համագործակցության կարևորությանը, պետք է պաշտպանի իր տնտեսությունը Չինաստանից։

«Չինաստանի հետ համագործակցությունը կարևոր է, և մենք չպետք է ոչինչ կործանենք, բայց մենք պետք է պաշտպանենք եվրոպական տնտեսությունը», – ասել է Վեբերը:

Նա պնդել է, որ Չինաստանը համակարգված փորձում է նվաճել ապագայի նոր տեխնոլոգիաների շուկաները՝ դիմելով դեմպինգի մեթոդներին, ինչպես դա արդեն արել է արևային վահանակների դեպքում։ Եվրոպացի պաշտոնյայի խոսքով՝ Չինաստանի հետ ազատ առևտուրը պետք է արդար լինի:

Վեբերը կարծում է, որ վերջին տնտեսական տվյալները՝ գերմանական տնտեսության զարգացման վերաբերյալ, հստակ նախազգուշական ազդանշան են Գերմանիայի համար առ այն, որ վտանգված են տնտեսական հեռանկարները։

«Մենք՝ եվրոպացիներս, մեծապես կորցնում ենք մրցունակությունը ապագայի շուկաներում, հենց այն շուկաներում, որոնք մինչ այժմ ապահովել են մեր բարեկեցությունը», – ասել է նա ու հիշեցրել, որ ԵՄ-ում վաճառվող էլեկտրական մեքենաների գրեթե 20%-ը արտադրված է Չինաստանում: Իսկ ընթացիկ տարում այդ մասնաբաժինը, ըստ երևույթին, կաճի:

08/11/2024
դրամ
Դոլար (USD)
387.37
+0.14
Եվրո (EUR)
417.58
+1.15
Ռուբլի (RUR)
3.97
+0.02
Լարի (GEL)
142.21
+0.37
33526.80
+408.02
Արծաթ
387.39
-8.51