Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 103.43-3.35 WTI - 89.78-4.51
COMEX:  GOLD - 4177.60+1.09 SILVER - 60.67-0.90
COMEX:  PLATINUM - 1719.30+0.27
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 156.69-0.39 EUR/GBP - 1.1334-0.25
FOREX:  EUR/USD - 1.1334-0.25 GBP/USD - 1.3227-0.11
STOCKS RUS:  RTSI - 843.22+0.46
STOCKS US: DOW JONES - 51349.92-0.26 NASDAQ - 26797.54-0.09
STOCKS US: S&P 500 - 7670.84-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 66753.72+1.94 TOPIX - 4108.65+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.37 SSEC - 3842.19+0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10636.71-0.45 CAC40 - 8035.87-0.53
STOCKS EUR:  DAX - 25399.21+0.10
30/09/2026  CBA:  USD - 362.83-0.35 GBP - 482.2+1.49
30/09/2026  CBA:  EURO - 412.14+0
30/09/2026  CBA:  GOLD - 48567+173 SILVER - 710.01-6.11
ՀՈՒՄՔԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ԴՐՍԵՎՈՐՎԵԼ ԵՆ ԳՆԱՆԿՈՒՄԱՅԻՆ ՄԻՏՈՒՄՆԵՐ
21/12/2012 15:43
Կիսվել

ՀՈՒՄՔԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ԴՐՍԵՎՈՐՎԵԼ ԵՆ ԳՆԱՆԿՈՒՄԱՅԻՆ ՄԻՏՈՒՄՆԵՐ

Ընթացիկ տարվա նոյեմբերին զարգացած երկրների պարտքային հիմնախնդիրների պահպանվող անորոշությունների և համաշխարհային թույլ պահանջարկի պայմաններում հիմնական հումքային ապրանքների շուկաներում առավելապես դրսևորվել են գնանկումային միտումներ, իսկ պարենային ապրանքների միջազգային շուկաներում միտումներն հիմնականում կայունացել են:

Այսպես, «Intercontinental Exchange» (ICE) բորսայում գնանշվող Brent տեսակի հում նավթի մեկ բարելի միջին գինը նոյեմբերին, նախորդ ամսվա նկատմամբ, նվազել է շուրջ 2.0%-ով (տ/տ նվազում՝ 0.7%):

Ամսվա ընթացքում միջազգային միջբանկային շուկայում (Over The Counter-OTC) դիտվել է ոսկու գնի 1.2% նվազում (տ/տ նվազում` 0.9%): Արդյունաբերական մետաղներից Լոնդոնի մետաղների բորսայում գնանշվող պղնձի գինը նոյեմբերին նվազել է 4.2%-ով (տ/տ աճ` 1.6%):

Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) կողմից հաշվարկվող պարենի գների ինդեքսը նոյեմբերին, նախորդ ամսվա նկատմամբ, նվազել է 1.5%-ով, որի պայմաններում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ինդեքսը նվազել է 2.6%-ով:

ԱՄՆ Գյուղդեպարտամենտի կոշտ կարմրահատ ցորենի գնի ինդեքսի աճը դանդաղել է և նոյեմբերին կազմել ընդամենը 0.8% (տ/տ աճը` 28.5%): «Chicago Board of Trade» (CBOT) ապրանքահումքային բորսայում գնանշվող բրնձի գինը նոյեմբերին նվազել է 1.8%-ով (տ/տ 1.2% նվազում), իսկ «New York Board-Intercontinental Exchange» (NYB-ICE) բորսայում գնանշվող անմշակ շաքարավազի գների ինդեքսը՝ 5.3%-ով (տ/տ 21.2% նվազում):

30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
48567
+173
Արծաթ
710.01
-6.11