
ՀՀ ԿԲ. ԿՊԱՀՊԱՆՎԻ ԹՈՒՅԼ ԳՆԱՃԱՅԻՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՀՀ կենտրոնական բանկի գնահատմամբ՝ դեռևս պահպանվում են զարգացած երկրների պարտքային հիմնախնդիրների քաղաքական լուծումների վերաբերյալ անորոշությունները, որի պարագայում ակնկալվում է համաշխարհային պահանջարկի ցածր մակարդակ: Միևնույն ժամանակ, ԿԲ-ն կանխատեսում է, որ պարենային ապրանքների միջազգային շուկայում կշարունակվի պահպանվել հիմնարար լարվածությունը, և առաջիկայում ՀՀ տնտեսության ներքին գների վրա արտաքին հատվածի ազդեցությունը կլինի թույլ գնաճային: Համանման ազդեցություն է ակնկալվում նաև ներքին տնտեսությունից: ԿԲ դիտարկմամբ՝12-ամսյա գնաճը կշարունակի մոտենալ 4% նպատակային ցուցանիշին և կպահպանվի դրա շրջանակում: