Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
Վիվա-ՄՏՍ. Հաջողված պատմություն՝ շարունակական աջակցության արդյունքում. Երաժշտաթերապիայից մինչև կոնսերվատորիա
02/04/2024 12:36
Կիսվել

Վիվա-ՄՏՍ. Հաջողված պատմություն՝ շարունակական աջակցության արդյունքում. Երաժշտաթերապիայից մինչև կոնսերվատորիա

Վարդանը սիրում է նվագել, բայց՝ ակադեմիական կրթությունից տարբերվող, անսովոր մոտեցմամբ: Ճանաչում է նոտաները, բայց դրանց նայելու անհրաժեշտություն գրեթե չունի. հիշողությունը ֆենոմենալ է:  Երաժշտության նկատմամբ առաջին արձագանքն ու այն նույնությամբ վերարտադրելու փորձն արել է 5 տարեկանում, երբ սկսել է հաճախել Երեխաների զարգացման միջազգային կենտրոն, որն այժմ «Աուտիզմ» ազգային հիմնադրամի «Իմ ուղին» սոցիալ-հաբիլիտացիոն, կրթական և մասնագիտական ուսուցման ցերեկային կենտրոնն է։ Վարդանի արտասովոր ունակությունները բացահայտած երաժշտաթերապևտ Մարինա Մելիքսեթյանն այդ առանձնահատկությունը դարձրել է երեխային ներփակված աշխարհից մեկ այլ իրականություն տանելու կամուրջ: Մասնագետների, ծնողների և «Իմ ուղի» կենտրոնի գործընկեր Վիվա-ՄՏՍ-ի՝ տարիների հաջողված աշխատանքը Վարդանին երաժշտաթերապիայից հասցրել է Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ, ապա՝ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա:

«Արդեն երեսուն տարի դասավանդում եմ կոնսերվատորիայում: Ինձ մոտ տարբեր ունակություններով մարդիկ են սովորում: Յուրաքանչյուրը մոտեցման իր ձևն է պահանջում: Վարդանն առաջինն է, որի հետ շփումը տարբերվում է. ես չգիտեի պրոֆեսիոնալ խնդիրներն ինչպես իրեն մատուցել: Հետո հասկացա, որ ինքը շատ յուրահատուկ տղա է, ֆանտաստիկ ունակություններ և հիշողություն ունի, էմոցիոնալ ինֆորմացիան շատ լավ է ընկալում: Անգամ ձեռքի շարժումը, որը կախված է ֆրազայից, միանգամից է զգում: Ինձ թվում է՝ գտել եմ իր հետ հաղորդակցվելու հատուկ լեզուն: Եթե մեզ հաջողվի պատրաստվել և նվագախմբի հետ կատարել Բախի հայտնի կոնցերտը, հրաշք կլինի», – ասել է կոնսերվատորիայի դասախոս Էռնեստ Մանգուլյանը:

Արդեն 17 տարի Վիվա-ՄՏՍ-ն աջակցում է աուտիզմ ունեցող երեխաների խնդիրներով զբաղվող կենտրոնին: Այդ նպատակով այս տարիների ընթացքում ներդրել է ավելի քան 246 մլն դրամ:  «Իմ ուղին» իր աշխատանքն սկսել է 2006 թվականին՝ 5 մասնագետի հետ աջակցելով 5 ընտանիքի: Այսօր կենտրոն է հաճախում 200 երեխա, ևս 12-ը միացել են Արցախից: 60 մասնագետ իրականացնում է կրթաբուժական համալիր ծրագիր՝ խոսքի զարգացման, արվեստի, այդ թվում՝ երաժշտության, զբաղվածության, ավազաթերապիայի և այլի միջոցով: Կենտրոնի աշխատակիցները պարբերաբար վերապատրաստվում են: Նրանց համար ամենամեծ նվաճումը տարեվերջին արձանագրվող արդյունքն է՝ սաների աշխարհընկալման փոփոխությունն ու հաղորդակցվելու պատրաստ երեխաների թվի աճը: Կենտրոնն ունի իր կարգախոսը՝ «Ես ձեզ նման չեմ, ես ձեզնից մեկն եմ»:

«Առանց սիրո այս ոլորտում դժվար կլիներ աշխատել: Ինչ որ հաղթահարել ենք, հաղթահարել ենք քայլ առ քայլ՝ գործընկերների և ծնողների ներգրավմամբ: Միշտ Վիվայի գործունեությունը եղել է երկար տարիների և շարունակական: Ամենամեծ արդյունքն այդ շարունակելիության մեջ է: Մենք ունենք Թերլեմեզյանում սովորող, ունենք աշխատող: Այս տարիների ընթացքում կարողացել ենք բավականին հաջողված պատմություններ ունենալ: Նորից պիտի նշեմ, որ դա հաջողված գործընկերությունների շնորհիվ է, և ամենակարևորներից մեկն, իհարկե, Վիվա-ՄՏՍ-ի հետ գործընկերությունն է»,-ասել է «Աուտիզմ» ազգային հիմնադրամի տնօրեն Լիլիթ Աթաջանյանը:

«Իմ ուղի» կենտրոնն անցկացնում է աուտիկ սպեկտրի խնդիրներ ունեցող երեխաների և դեռահասների համար նախատեսված՝ հատուկ, տարիքային, լավագույն փորձի վրա հիմնված թերապիա և մասնագիտական ուսուցում, ստեղծում է նրանց հետագա զարգացման և հասարակության մեջ ինտեգրվելու հիմքեր՝ աշխատանքի հետագա հնարավորություններով:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2