Վերաբրենդավորվել և վերազինվել է Ֆասթ Բանկի «Կոմիտաս» մասնաճյուղը
Նոր ու հարմարավետ միջավայր, տեխնոլոգիական ժամանակակից լուծումներ․ Ֆասթ Բանկի «Կոմիտաս» մասնաճյուղը վերաբրենդավորումից հետո ամբողջովին նոր ոճով է ներկայանում իր հաճախորդներին։
«Հաճախորդների համար լավագույն բանկային փորձառություն ապահովելը մեր գլխավոր նպատակներից է։ Ուստի, շարունակում ենք մասնաճյուղային ցանցի վերազինման աշխատանքները և ուրախությամբ տեղեկացնում ենք, որ վերաբրենդավորումից հետո «Կոմիտաս» մասնաճյուղն արդեն նոր, ավելի հարմարավետ միջավայրում է ընդունելու մեր հաճախորդներին։ Վստահ ենք, որ նրանք կգնահատեն այս կարևոր փոփոխությունները և մեծ բավականություն կստանան այստեղ սպասարկվելիս», – նշել է Ֆասթ Բանկի տարածաշրջանային կառավարիչ Մհեր Հարությունյանը։
Ֆասթ Բանկն ակտիվ աշխատում է առցանց սպասարկման հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ՝ միաժամանակ կարևորելով գործող մասնաճյուղերի վերաբրենդավորումը և նոր մասնաճյուղերի բացումը թե՛ Երևանում, թե՛ մարզերում։