
ՀՀ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ԱՆՑԱՆԵԼԻ ԵՆ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 24-ին, ժամը 12.00-ի դրությամբ, բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Ձնաբքի պատճառով փակ է Ալագյազ-Ծաղկահովիտ-Արթիկ ավտոճանապարհը և Սելիմի լեռնանցքը:
Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: