Ֆինանսական

USD BUY - 367.50+0.00 USD SELL - 369.50-0.50
EUR BUY - 426.50+1.50 EUR SELL - 432.00-1.00
OIL:  BRENT - 94.40+2.62 WTI - 91.50+4.26
COMEX:  GOLD - 4491.00-1.52 SILVER - 75.01-0.81
COMEX:  PLATINUM - 1950.30+1.42
LME:  ALUMINIUM - 3666.50+0.84 COPPER - 13636.00+0.78
LME:  NICKEL - 19062.00+0.63 TIN - 55418.00+1.88
LME:  LEAD - 2016.00+0.50 ZINC - 3540.00+0.78
FOREX:  USD/JPY - 159.7+0.28 EUR/GBP - 1.1633-0.22
FOREX:  EUR/USD - 1.1633-0.22 GBP/USD - 1.3457-0.01
STOCKS RUS:  RTSI - 1131.49-0.57
STOCKS US: DOW JONES - 51078.88+0.09 NASDAQ - 27086.81+0.42
STOCKS US: S&P 500 - 7599.96+0.26
STOCKS JAPAN:  NIKKEI - 66734.24-0.30 TOPIX - 3924.24-0.42
STOCKS CHINA:  HANG SENG - 26038.32+2.52 SSEC - 4075.10+0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10338.95-0.68 CAC40 - 8146.59-0.45
STOCKS EUR:  DAX - 25003.04-0.40
02/06/2026  CBA:  USD - 368.53+0.18 GBP - 496.37+0.46
02/06/2026  CBA:  EURO - 429.12+0.14
02/06/2026  CBA:  GOLD - 52718-1118 SILVER - 896.4-1.1
2024թ.-ի առաջին եռամսյակում լրացուցիչ 15.2 մլրդ դրամի հարկ է մուտքագրվել ՀՀ պետբյուջե
03/04/2024 18:11
Կիսվել

2024թ.-ի առաջին եռամսյակում լրացուցիչ 15.2 մլրդ դրամի հարկ է մուտքագրվել ՀՀ պետբյուջե

Վերլուծությունների, կամերալ ուսումնասիրությունների արդյունքում 2024 թվականի հունվար-մարտ ամիսներին լրացուցիչ 15.2 մլրդ դրամի հարկ է մուտքագրվել ՀՀ պետբյուջե: Դա 21 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնեց ՀՀ ՊԵԿ հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչության պետ Կարինե Ներսիսյանը:

ՊԵԿ պաշտոնյան մանրամասնեց, որ լրացուցիչ հաշվեգրված 15.2 մլրդ դրամի հարկից 11.8 միլիարդը կամ 78 տոկոսը գոյացել է հարկատուների ինքնակամ կատարած ճշտումների արդյունքում, իսկ մնացած 3.3 միլիարդը վճարվել է թեմատիկ ուսումնասիրության արդյունքում կազմված ակտերով: 2023 թվականի նույն ժամանակահատվածում լրացուցիչ հաշվեգրվել էր 12.6 մլրդ դրամի հարկ: Հատկանշական է, որ եղել են դեպքեր, երբ փաստացի ճշտման արդյունքում մեկ հարկատուն հայտարարագրել է մինչև 300-400 մլն դրամի լրացուցիչ հարկ:

Վարչությունում իրականացրած կամերալ և այլ ռիսկերի վերլուծությանն ուղղված գործառույթների արդյունքում դիտարկվող ժամանակահատվածում 2023-ին հարկ վճարողներին էլեկտրոնային եղանակով ներկայացվել է 19.089, իսկ 2024-ին՝ 25.790 ծանուցում:  Ի դեպ, Հայաստանում փաստացի գործում է 100 հազարից ավելի հարկ վճարող:

Կարինե Ներսիսյանը նշեց, որ իր ղեկավարած վարչությունում առանձնակի ուշադրություն են դարձնում ռիսկերի բացահայտմանն ուղղված վերլուծական գործիքակազմի կատարելագործմանը և պարբերաբար թարմացնում են այն: «Վերլուծությունների դերը չափազանց կարևոր է հարկային մարմին-հարկ վճարող հարաբերություններում:  Թիրախային և ստեղծված իրավիճակին համարժեք ոլորտային և անհատական վերլուծությունները, լինելով վարչարարության տեսակ, միաժամանակ կանխարգելիչ բնույթ են կրում: Հարկատուները տեսնելով հաշվարկ-հաշվետվությունները և հայտարարագրելով համապատասխան ցուցանիշներ՝ զերծ են մնում լրացուցիչ տույժեր և տուգանքներ վճարելուց»,- ասաց նա:

Նույն վարչության պետի տեղակալ Կարինե Մնացականյանն էլ հայտնեց, որ Հայաստանում 2024 թվականի առաջին եռամսյակում փաստաթղթավորվել են մոտ 2 տրլն 921 մլրդ դրամի գործարքներ, հարկային հաշիվներ, հաշիվ-վավերագրեր և ՀԴՄ կտրոններ: Նախորդ տարի այդ ցուցանիշը շուրջ 2.4 տրլն դրամ էր:

«Այս տարվա առաջին երեք ամիսների արդյունքներով՝ հարկ վճարողների կողմից հաշվարկային փաստաթղթերով գեներացված հասույթը կազմել է 2921.3 մլրդ դրամ: Հարկ վճարողների ներկայացրած հաշվարկային փաստաթղթերի (այդ թվում՝ ՀԴՄ կտրոնների) տվյալներով՝ 2024 թվականի հունվար-մարտ ամիսներին իրականացվել է 160.4 մլն գործարք: Նախորդ տարի այդ ցուցանիշը 142 միլիոն էր: 2023 թվականի դիտարկվող ժամանակահատվածի համեմատ գործարքների քանակն ավելացել է շուրջ 18.3 միլիոնով կամ 12.9%-ով, իսկ դրանց ընդհանուր արժեքի գումարը աճել է 473.9 մլրդ դրամով կամ 19.4 տոկոսով»,- մանրամասնեց Կարինե Մնացականյանը:

Նա տեղեկացրեց նաև, որ իրացման շրջանառության շարժի մեծ աճ է գրանցվել մանրամեծածախ առևտրի, ինչպես նաև տեղեկատվության և կապի ոլորտում: Մանրամեծածախ առևտրի ոլորտում հաշվարկային փաստաթղթերի քանակային աճը 13 տոկոս է, իսկ գումարայինը՝ 16 տոկոս:

Կարինե Մնացականյանն ընդգծեց նաև, որ Հայաստանում պահպանվում է աշխատատեղերի շարունակական աճի միտումը: Նա նշեց, որ արդեն իսկ ամփոփվել են այս տարվա փետրվարի տվյալները, որոնք ստացվել են հարկ վճարողների կողմից այդ ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների հիման վրա: Ըստ այդմ՝ փետրվարին Հայաստանում եկամուտ ապահովող աշխատատեղերի քանակը կազմել է 725.051, ինչը 32.785-ով կամ 4.7 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը:  «2023-ի հունվարին ունեցել ենք 677 հազար աշխատատեղ, իսկ 2024-ի նույն ամսին՝ 713 հազար 718: Նախորդ տարվա փետրվարին ունեցել ենք 692 հազար 266, իսկ 2024-ի փետրվարին՝ 725.021 աշխատատեղ»,- ասաց Մնացականյանը:

Հրայր Նազարյան

02/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.53
+0.18
Եվրո (EUR)
429.12
+0.14
Ռուբլի (RUR)
5.0629
-0.0645
Լարի (GEL)
138.37
+0.15
52718
-1118
Արծաթ
896.4
-1.1