Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 392.00+0.00
EUR BUY - 441.00+1.00 EUR SELL - 445.00+0.00
OIL:  BRENT - 67.96+0.16 WTI - 64.45+0.00
COMEX:  GOLD - 3341.30+0.00 SILVER - 32.55+0.00
COMEX:  PLATINUM - 976.90+0.00
LME:  ALUMINIUM - 2365.50-0.69 COPPER - 9188.50-0.16
LME:  NICKEL - 15622.00-0.39 TIN - 30643.00-0.51
LME:  LEAD - 1922.00+0.73 ZINC - 2577.00-0.19
FOREX:  USD/JPY - 142.17-0.11 EUR/GBP - 1.1391+0.18
FOREX:  EUR/USD - 1.1391+0.18 GBP/USD - 1.3294+0.21
STOCKS RUS:  RTSI - 1144.79+0.00
STOCKS US: DOW JONES - 39142.23+0.00 NASDAQ - 16286.45+0.00
STOCKS US: S&P 500 - 5282.70+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 34730.28+1.03 TOPIX - 2559.15+1.14
STOCKS CHINA:  HANG SENG - 21395.14+0.00 SSEC - 3276.73-0.11
STOCKS EUR:  FTSE100 - 8275.66+0.00 CAC40 - 7285.86+0.00
STOCKS EUR:  DAX - 21205.86+0.00
18/04/2025  CBA:  USD - 390.90-0.04 GBP - 519.04+2.22
18/04/2025  CBA:  EURO - 444.61+0.66
18/04/2025  CBA:  GOLD - 41545.00-221.00 SILVER - 406.06-8.15
2024թ.-ի հունվար-մարտին Հայաստանում սպառողական գների ինդեքսը նվազել է 1.2%-ով
05/04/2024 12:59
Կիսվել

2024թ.-ի հունվար-մարտին Հայաստանում սպառողական գների ինդեքսը նվազել է 1.2%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ. հունվար-մարտ ամիսներին՝ 2023թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ Հայաստանում սպառողական գների ինդեքսն նվազել է 1.2%-ով, իսկ 2023թ.-ի դեկտեմբերի համեմատ արձանագրվել է աճ՝ 0.2%։

Մասնավորապես, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները 2023թ.-ի հունվար-մարտի համեմատ նվազել են 6.3%-ով։

Ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրատեսակների գները 2022թ հունվարի-դեկտեմբերի համեմատ աճել են 7.4%-ով։

Հագուստի և կոշիկի գները 2023թ.-ի հունվար-մարտի համեմատ աճել են 1.5%-ով։

Բնակարանային ծառայությունների, ջրի, էլեկտրաէներգիայի, գազի և վառելիքի այլ տեսակների գները 2023թ.-ի հունվար-մարտի համեմատ աճել են 0.5%-ով։

Տնային գործածության առարկաների, կենցաղային տեխնիկայի և բնակարանի ընթացիկ սպասարկման գները 2023թ.-ի հունվար-մարտի համեմատ աճել են 0.2%-ով։

Առողջապահության գները 2023թ.-ի հունվար-մարտի համեմատ աճել են 0.3%-ով։

Տրանսպորտի գները 2023թ.-ի հունվար-մարտի համեմատ աճել են 9.5%-ով։

Կապի ծառայությունների գները 2023թ.-ի հունվար-մարտի համեմատ նվազել են 0.5%-ով։

Հանգստի և մշակութային գները 2023թ.-ի հունվար-մարտի համեմատ աճել են 0.5%-ով։

Կրթության գները 2023թ.-ի հունվար-մարտի համեմատ աճել են 4.8%-ով։

Ռեստորանների և հյուրանոցների գները 2023թ.-ի հունվար-մարտի համեմատ աճել են 3.7%-ով։

Տարբեր ապրանքների և ծառայությունների գները 2023թ.-ի հունվար-մարտի համեմատ նվազել են 0.3%-ով։

Սննդամթերքի գներ: 2024թ. մարտին 2023թ. մարտի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 5.6%, իսկ 2024թ. փետրվարի համեմատ՝ 0.3% գնանկում: Հանրապետության դիտարկվող բնակավայրերում 2024թ. մարտին փետրվարի համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գները նվազել են 0.9-0.1%-ով, այդ թվում, գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Վանաձորում: Մայրաքաղաքում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գները նվազել են 0.2%-ով:

2024թ. մարտին 2023թ. մարտի համեմատ հանրապետությունում արձանագրվել է հնդկաձավարի՝ 21.4%, ոլոռի՝ 13.2%, մակարոնեղենի՝ 13.1%, հաճարի՝ 7.5%, ձավարի՝ 7.1%, բլղուրի՝ 6.2%, բրնձի՝ 3.0%, իսկ 2024թ. փետրվարի համեմատ՝ համապատասխանաբար 1.7%, 1.5%, 2.9%, 0.1%, 1.7%, 0.3%, 1.0% գնանկում: Պանրի գինը 2024թ. մարտին 2023թ. մարտի համեմատ նվազել է 8.1%-ով, թռչնամսինը՝ 3.3%-ով, տավարի մսինը՝ 1.7%-ով, իսկ 2024թ. փետրվարի համեմատ՝ 1.0%, 1.3% և 0.7%-ով: 2024թ. մարտին 2023թ. մարտի համեմատ խոզի մսի գինն աճել է 0.3%-ով, թարմ կաթինը՝ 1.0%-ով, իսկ 2024թ. փետրվարի համեմատ գրանցվել է 3.7% և 0.3% գնանկում: Արևածաղկի բուսական յուղի գինը 2024թ. մարտին 2023թ. մարտի համեմատ նվազել է 23.6%-ով, իսկ 2024թ. փետրվարի համեմատ՝ 1.6%-ով: Ձվի գինը 2024թ. մարտին 2023թ. մարտի համեմատ աճել է 3.5%-ով, իսկ 2024թ. փետրվարի համեմատ գրանցվել է 5.5% գնանկում: 2024թ. մարտին 2023թ. մարտի համեմատ կակաոյի գինը նվազել է 4.2%-ով, հրուշակեղենինը՝ 1.8%-ով, թեյինը՝ 1.0%-ով, իսկ 2024թ. փետրվարի համեմատ՝ 0.2%, 0.1%, 0.2%-ով: Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2024թ. մարտին 2023թ. մարտի համեմատ արձանագրվել է 4.6%, իսկ 2024թ. փետրվարի համեմատ՝0.9% գնանկում:

Միաժամանակ, 2024թ. մարտին 2023թ. մարտի համեմատ հանրապետությունում գրանցվել է մարգարինի՝ 22.3%, ալյուրի՝ 14.3%, ոսպի՝ 10.1%, «Իշխան» ձկնատեսակի՝ 7.7%, կարագի՝ 7.0%, հացի՝ 5.3%, շոկոլադի՝ 5.0%, լոբու՝ 3.0% գնանկում, իսկ 2024թ. փետրվարի համեմատ՝ համապատասխանաբար 0.4%, 0.8%, 1.3%, 0.4%, 0.1%, 0.7%, 0.9%, 0.2% գնաճ: 2024թ. մարտին 2023թ. մարտի համեմատ գառան մսի գինը մնացել է անփոփոխ, իսկ 2024թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 1.4% գնաճ: Սուրճի գինը 2024թ. մարտին 2023թ. մարտի համեմատ աճել է 1.8%-ով, ալկոհոլային խմիչքինը՝ 7.1%-ով, ծխախոտային արտադրատեսակներինը՝ 8.2%-ով, իսկ 2024թ. փետրվարի համեմատ՝ համապատասխանաբար 0.6%, 0.8% և 0.1%-ով: Բանջարեղենի ապրանքախմբում 2024թ. մարտին 2023թ. մարտի համեմատ հանրապետությունում արձանագրվել է 13.8% գնանկում, իսկ 2024թ. փետրվարի համեմատ՝ 1.2% գնաճ:

2024թ. մարտին 2023թ. մարտի համեմատ մրգի ապրանքախմբում գրանցվել է 2.7% գնանկում, իսկ 2024թ. փետրվարի համեմատ գների մակարդակը մնացել է անփոփոխ:

Ոչ պարենային ապրանքների գներ: 2024թ. մարտին 2023թ. մարտի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գների մակարդակը նվազել է 0.1%-ով, իսկ 2024թ. փետրվարի համեմատ՝ 0.6 %-ով: Հանրապետության դիտարկվող 9 բնակավայրերում 2024թ. մարտին փետրվարի համեմատ ոչ պարենային ապրանքների գները նվազել են 0.8-0.3%-ով, իսկ 2-ում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: Մայրաքաղաքում ոչ պարենային ապրանքների գները նվազել են 0.8%-ով:

2024թ. մարտին փետրվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ 0.4% և 0.6% գնանկում: 2024թ. մարտին 2023թ. մարտի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի՝ 35.8% և դիզելային վառելիքի՝2.1% գնաճ, իսկ 2023թ. դեկտեմբերի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են համապատասխանաբար 6.6% և 4.3%-ով: 2024թ. մարտին 2023թ. մարտի համեմատ հանրապետությունում արձանագրվել է հեղուկ ածխաջրածինների (բութան, պրոպան և այլն) 9.1% գնաճ, իսկ 2024թ. փետրվարի համեմատ՝ 34.5% գնանկում:

Ծառայությունների սակագներ: Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2024թ. մարտին 2023թ. մարտի համեմատ սակագներն աճել են 2.5%-ով, իսկ 2024թ. փետրվարի համեմատ սակագների մակարդակը մնացել է անփոփոխ: Հանրապետության դիտարկվող 6 բնակավայրերում 2024թ. մարտին փետրվարի համեմատ բնակչությանը մատուցված ծառայությունների սակագները նվազել են 0.2-0.1%-ով, մեկում արձանագրվել է 0.6% հավելաճ, իսկ 4-ում, այդ թվում և մայրաքաղաքում, սակագների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

Արտարժույթի շուկա: 2024թ. մարտին փետրվարի համեմատ սպառողական գները և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքը նվազել են 0.2% և 1.0%-ով (ՀՀ դրամն արժևորվել է): 2024թ. մարտին 2023թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է սպառողական գների 0.2% հավելաճ և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 1.0% նվազում: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է սպառողական գների 0.8% հավելաճ և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 1.5% նվազում: 2024թ. մարտին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 400.4 դրամ, ինչը 3.1%-ով գերազանցել է 2023թ. մարտի համապատասխան ցուցանիշը (388.4դրամ):

18/04/2025
դրամ
Դոլար (USD)
390.90
-0.04
Եվրո (EUR)
444.61
+0.66
Ռուբլի (RUR)
4.79
+0.02
Լարի (GEL)
142.30
+0.06
41545.00
-221.00
Արծաթ
406.06
-8.15