
ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՆՈՐ ՀՅՈՒՐԱՆՈՑ
Երևանում բացվել է 57 սենյակներով համալրված «Նացիոնալ» հյուրանոցը, որի բացման արարողությանը մասնակցել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Նորաբաց հյուրանոցը հագեցած է բարձրորակ տեխնոլոգիական սարքավորումներով, առկա նորագույն տեսաձայնային սարքավորումներով հագեցած երկու սրահներն էլ հարմարեցված են կորպորատիվ միջոցառումների անցկացման համար: Հյուրանոցն առաջարկում է բարձրակարգ այլ ծառայություններ ևս, այդ թվում՝ փակ լողավազանով, բարով և մարզասրահով կահավորված առողջապահական ակումբ:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջել է հյուրանոցի հարկաբաժիններում, ծանոթացել պայմաններին:
«Նացիոնալ» բուտիկ հյուրանոցի տնօրեն Ռոբերտ Սիմոնյանը քաղաքապետին վստահեցրել է, որ առկա բարձրակարգ ծառայություններով հյուրանոցը ևս կնպաստի մայրաքաղաքում զբոսաշրջության խթանմանը: