ՍԵԼԻՄԻ ԼԵՌՆԱՆՑՔԸ, ԵՂՎԱՐԴ-ԱՐԱԳԳՅՈՒՂ-ԲՈՒԺԱԿԱՆ-ՀԱՐԹԱՎԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾԸ ՓԱԿ ԵՆ
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը հայտնում է, որ դեկտեմբերի 25-ին, ժամը 10.00-ի դրությամբ, ուժեղ բքի եւ տեսանելիության բացակայության պատճառով երկկողմանի փակ են Սելիմի լեռնանցքը եւ Եղվարդ-Արագգյուղ-Բուժական-Հարթավան ճանապարհահատվածը: Հանրապետության որոշ շրջաններում՝ Վայքում, Ջերմուկում, Գորիսում, Կապանում, Մեղրիում, Լաչինում տեղում է ձյուն: Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մարդատար ավտոմեքենաների և մինչև 30 նստատեղ ունեցող միկրոավտոբուսների համար: