Ֆինանսական

USD BUY - 369.50-0.50 USD SELL - 372.50-0.50
EUR BUY - 431.00-1.00 EUR SELL - 436.00-2.00
OIL:  BRENT - 105.88-0.21 WTI - 94.40-2.35
COMEX:  GOLD - 4722.30+0.47 SILVER - 76.38+1.21
COMEX:  PLATINUM - 2030.40+2.24
LME:  ALUMINIUM - 3620.00+1.76 COPPER - 13355.50+0.61
LME:  NICKEL - 18737.00+2.67 TIN - 50215.00-0.93
LME:  LEAD - 1954.50-0.99 ZINC - 3453.00+1.31
FOREX:  USD/JPY - 159.31-0.29 EUR/GBP - 1.172+0.40
FOREX:  EUR/USD - 1.172+0.40 GBP/USD - 1.353+0.55
STOCKS RUS:  RTSI - 1139.93-2.29
STOCKS US: DOW JONES - 49230.71-0.16 NASDAQ - 24836.60+1.63
STOCKS US: S&P 500 - 7165.08+0.80
STOCKS JAPAN:  NIKKEI - 59140.23-0.75 TOPIX - 3716.38-0.76
STOCKS CHINA:  HANG SENG - 25915.20-0.95 SSEC - 4093.25-0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10379.08-0.75 CAC40 - 8157.82-0.84
STOCKS EUR:  DAX - 24128.98-0.11
23/04/2026  CBA:  USD - 371.83-0.55 GBP - 501.41-1.97
23/04/2026  CBA:  EURO - 434.37-3.18
23/04/2026  CBA:  GOLD - 56690-499 SILVER - 933.24-12.63
ԿԱՅԱՑԵԼ Է ԿԲ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ
25/12/2012 15:05
Կիսվել

ԿԱՅԱՑԵԼ Է ԿԲ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ

Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, կայացել է ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը: Նիստում խորհուրդը փոփոխություններ և լրացումներ է կատարել.

– «Ներդրումային ֆոնդի կառավարիչների և օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը, ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի, ինչպես նաև ներդրումային ֆոնդի կառավարչի և օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի ներկայացուցչությունների գրանցումը, ներդրումային ընկերությունների վերագրանցումը և վերալիցենզավորումը` որպես ներդրումային ֆոնդի կառավարիչ, ներդրումային ֆոնդի կառավարչի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելը, ներդրումային ֆոնդի կառավարիչների, դրանց մասնաճյուղերի և օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղերի կողմից գործարար ծրագրի, դրա փոփոխությունների և դրա իրականացման վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 10/01-ում,

– «Բանկերի և oտարերկրյա բանկերի մաuնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը, բանկերի մաuնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, բանկերի և oտարերկրյա բանկերի մաuնաճյուղերի ղեկավարների որակավորումը և գրանցումը» կանոնակարգ 1-ում,

– «Ապահովագրության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության, թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգը» կանոնակարգ 3/01-ում,

– «Վարկային կազմակերպությունների գրանցման ու լիցենզավորման, վարկային կազմակերպությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցման, վարկային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելուն համաձայնություն տալու, վարկային կազմակերպությունների ղեկավարների որակավորման ու գրանցման կարգը, վարկային կազմակերպությունների գործունեության կանոնակարգը, վարկային կազմակերպությունների գործունեության վայրի և տեխնիկական հագեցվածության պահանջները» կանոնակարգ 13-ում,

– «Ներդրումային ընկերությունների գրանցումն ու լիցենզավորումը, ներդրումային ընկերությունների և օտարերկրյա ներդրումային ընկերությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, ներդրումային ընկերությունների կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, ներդրումային ընկերությունների կողմից ներկայացվող գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները, բանկի, վարկային կազմակերպության կողմից ներդրումային ծառայությունների մատուցման մասին տեղեկացումը» կանոնակարգ 4/01-ում,

– «Ներդրումային ֆոնդի կառավարիչների և պահառուների ղեկավարների ու ներդրումային ֆոնդի կառավարման գործունեություն իրականացնող և ներդրումային ֆոնդի պահառություն իրականացնող ֆիզիկական անձանց որակավորումը, նրանց մասնագիտական համապատասխանության չափանիշներն ու մասնագիտական որակավորման ստուգման թեմաների ցանկը» կանոնակարգ 10/05-ում,

– «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց, օպերատորի,Կենտրոնական դեպոզիտարիայի ղեկավարների ու ներդրումային ծառայություններ մատուցող ֆիզիկական անձանց որակավորումը, նրանց մասնագիտական համապատասխանության չափանիշներն ու մասնագիտական որակավորման ստուգման թեմաների ցանկը» կանոնակարգ 4/05-ում,  

– «Պետական արժեթղթերի հաշվառման և հաշվարկների համակարգում կիրառվող հաշվեհամարների կոդավորման» կարգում:

ԿԲ խորհուրդը նաև վերաձևակերպել է «ՍԱՆՌԱՅՍ» ՍՊԸ-ին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 739 և «ՎԱՂԱՐՇ ԵՎ ՈՐԴԻՆԵՐ» ՍՊԸ-ին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 779 լիցենզիաները, գրանցել «Թել-Սել» դրամական փոխանցումներ իրականացնող ՓԲԸ-ի «Գյուլբեկյան« մասնաճյուղի գործունեության վայրի փոփոխությունը և անվանափոխությունը:

23/04/2026
դրամ
Դոլար (USD)
371.83
-0.55
Եվրո (EUR)
434.37
-3.18
Ռուբլի (RUR)
4.9452
-0.0106
Լարի (GEL)
138.2
-0.26
56690
-499
Արծաթ
933.24
-12.63