Կրիպտո

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
Հայաստանում առաջին անգամ անցկացվում են արվեստն ու բիզնեսը միավորող նորարարական դասընթացներ
10/04/2024 11:16
Կիսվել

Հայաստանում առաջին անգամ անցկացվում են արվեստն ու բիզնեսը միավորող նորարարական դասընթացներ

2024 թվականի ապրիլի 8-ից Հայաստանի բլոկչեյն էմբասի հանդիսացող ftNFT ֆիջիթալ սփեյսում սկսվել են Cerebrum Intellectus (Ցերեբրում Ինտելեկտուս) դասընթացները, որոնց նպատակն  է՝ համախմբել արվեստի և բիզնեսի ոլորտների փորձագետներին և նորարարական կրթություն մատուցել երիտասարդ սերնդին:

Ցերեբրում Ինտելեկտուսն արվեստ-բիզնես կապը զարգացնող լավագույն օրինակներից է՝ խոստումնալից հեռանկարներով: Հայտնի արվեստագետներ, նկարազարդողներ, կառավարման, մարքեթինգի, ֆինանսների և վաճառքի դասախոս-խորհրդատուներ երիտասարդներին հաղորդակից կդարձնեն սեփական գիտելիքին և փորձին՝ սովորեցնելով բազում հմտություններ և օգնելով իրականացնել սեփական բիզնես գաղափարները:

Երկամսյա դասընթացներին կարող են մասնակցել 10-17 տարեկան երիտասարդները: Խմբերը ձևավորվում են լրացված հայտադիմումի հիման վրա՝ ըստ տարիքի. մեկ խումբն ունենալու է 6-10 ուսանող: Դասընթացի ամսական վճարը կազմում է 40,000 ՀՀ դրամ: Վճարումները կարելի է կատարել բանկային քարտով կամ ftNFT տերմինալով՝ սահմանված կարգի համաձայն:

Ցերեբրում Ինտելեկտուս դասընթացի ավարտից հետո մասնակիցներին տրվելու են վկայականներ, որոնք գեներացվելու են բլոկչեյնի միջոցով և լինելու են NFT-ի (Non-fungible token) տեսքով: Իսկ լավագույն առաջադիմությամբ ուսանողներին տրվելու է փորձաշրջանի կամ աշխատանքի հնարավորություն՝ կախված տարիքից և կազմակերպությունում պրակտիկայի համար նախատեսված թափուր տեղերի առկայությունից:

Ցերեբրում Ինտելեկտուս դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել համապատասխան դիմում-հայտը:

ftNFT Phygital Space-ն առաջին ֆիջիթալ NFT սփեյսն է Հայաստանում, որը միավորում է թվայինն ու ֆիզիկականը: Այստեղ կարելի է բացահայտել NFT-ներ՝ իրենց ֆիզիկական ձևաչափով և գնել արվեստի ինքնատիպ գործեր: NFT-ների աշխարհին ծանոթանալու, թվային ու ֆիզիկական NFT-ներ ստեղծելու և դրանք հայկական արժույթով գնելու ու վաճառելու համար անհրաժեշտ է այցելել ftNFT.am՝ հայկական առաջին NFT հարթակ: ftNFT ֆիջիթալ սփեյսը բաց է համագործակցության և ցուցադրությունների առաջարկների համար: Որպես գործընկեր՝ կարելի է ցուցասրահում տեղադրել ֆիզիկական NFT-ներ, որոնք հնարավոր կլինի գնել և վաճառել: Առկա է նաև արվեստի և տեխնոլոգիաների համադրումը ներկայացնող և խրախուսող միջոցառումներ կազմակերպելու հնարավորություն:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12