Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
ՍԱՀՄԱՆՎԵԼ ԵՆ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ 2013Թ.-Ի ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
26/12/2012 11:11
Կիսվել

ՍԱՀՄԱՆՎԵԼ ԵՆ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ 2013Թ.-Ի ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

Դեկտեմբերի 25-ին գումարված արտահերթ նիստում Երևանի ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել Երևանի քաղաքային համայնքում տեղական տուրքերի 2013 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման նախագծին, համաձայն որի` 1001-ից մինչև  3000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար որպես տեղական տուրք սահմանվում է 350.000, 3001-ից և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար՝ 700.000 դրամ:

Ավագանու որոշմամբ՝ Երևան քաղաքային համայնքի անվանումը ֆիրմային անվանումներում  օգտագործելու թույլտվության համար տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվել է 200.000 դրամ:

Ավագանու որոշմամբ Երևան քաղաքի վարչական տարածքում  հիմնական շինությունների ներսում հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվության համար տեղական տուրքը սահմանվել է.

1) 1-ին գոտու փողոցների համար` 18000  դրամ,
2) 1-ին գոտու փողոցներին հարող բակային տարածքների համար` 15000  դրամ,
3) 2-րդ գոտու փողոցների համար` 12000  դրամ,
4) 2-րդ գոտու փողոցներին հարող բակային տարածքների համար`9000 դրամ,
5) 3-րդ գոտու համար` 6000 դրամ,
6) 4-րդ գոտու համար` 4000 դրամ:

Նույն որոշմամբ Երևան քաղաքի վարչական տարածքում  ոչ հիմնական շինությունների ներսում հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվության համար տեղական տուրքը սահմանվել է.

1) 1-ին գոտու փողոցների համար` 3000  դրամ,
2) 1-ին գոտու փողոցներին հարող բակային տարածքների համար` 2700  դրամ,
3) 2-րդ գոտու փողոցների համար` 2500  դրամ,
4) 2-րդ գոտու փողոցներին հարող բակային տարածքների համար` 2000  դրամ,
5) 3-րդ գոտու համար` 1500  դրամ,
6) 4-րդ գոտու համար` 1000  դրամ:

Երևանի ավագանին միաձայն հավանություն է տվել նաև  Երևանի քաղաքային համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն  հանդիսացող  ընդհանուր  օգտագործման  փողոցներում  և հրապարակներում  վճարովի  ավտոկայանատեղ  կազմակերպելու  իրավասությունը «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով  իրականացված  մրցույթի  արդյունքում  հաղթող  ճանաչված  ֆիզիկական  կամ իրավաբանական անձանց վերապահելու մասին որոշման նախագծին: Նույն որոշմամբ սահմանվել են նաև ավտոկայանատեղ կազմակերպելու ծառայությունների ձեռքբերման պայմանագրի հիմնական պայմանները:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12