ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՔՈՒՎԵՅԹԸ ՏՐԱՄԱԴՐՎԵԼ Է 100 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐ
Քուվեյթի Հանրապետությունը 5 միլիոն դոլար է հատկացրել սիրիական ճգնաժամի հետևանքով տարբեր երկրներում սիրիացիներին օժանդակություն ապահովելու նպատակով:
Քուվեյթի կառավարության որոշմամբ՝ Միջազգային իսլամական բարեգործական կազմակերպության միջոցով 100.000 ԱՄՆ դոլար տրամադրվել է Հայաստանում գտնվող սիրիահայերին աջակցություն ցուցաբերելուն:
Իսլամական բարեգործական կազմակերպության և Քուվեյթի դեսպանության աշխատակիցների ջանքերով, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության օգնությամբ, ուսումնասիրվել են Հայաստանում գտնվող սիրիահայերի կարիքները և գնահատվել դրանք: Քուվեյթի դեսպանության աշխատակիցները դիտարկում են կատարել, որի արդյունքում պարզվել է ամենից հարմար գնային քաղաքականությամբ սուպերմարկետը: Որոշվել է սիրիահայ առավել կարիքավոր 1000 ընտանիքի տրամարել 20.000-ական ՀՀ դրամի քարտ: