ՉԻՆԱԿԱՆ ԱՎՏՈՇՈՒԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԼՈՒՐՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Վերջին ժամանակահատվածում Toyota Motor-ը և մի շարք այլ ճապոնական ավտոարտադրողներ գրանցել են չինական ավտոշուկա մատակարարումների ծավալների շարունակական անկում, որը պայմանավորված է երկու երկրների միջև առկա տարածքային տարաձայնություններով: Այսպես, ընթացիկ տարվա միայն հոկտեմբերին Ճապոնիայից Չիանաստան ավտոմեքենաների մատակարարումների ծավալները կրճատվել են 68,5%-ով և կազմել 7,58 հազար ավտոմեքենա:
Սպասվում է, որ արդեն հաջորդ տարվանից չինական ավտոշուկայի առաջատարները կդառնան գերմանական Volkswagen AG (VW) և ամերիկյան General Motors Co. (GM) ընկերությունները, որոնց կհաջողվի օգտվել ստեղծված իրավիճակից և առաջ անցնել ճապոնական մրցակիցներից:
Կանխատեսվում է, որ 2013 թվականին Չինաստանում ավտոմեքենաների վաճառքի ծավալները կաճեն 10%-ով: