
ԱՄՆ-Ն ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ ԿՊԱՅՔԱՐԻ ԴԵՖՈԼՏԻ ԴԵՄ
ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը խոստացել է անել հնարավոր ամեն-ինչ՝ երկրին սպառնացող տեխնիկական դեֆոլտից խուսափելու համար: Նշենք, որ ԱՄՆ-ին տեխնիկական դեֆոլտ է սպառնում պետական պարտքի պատճառով, որը ընթացիկ տարվա վերջին օրը՝ դեկտեմբերի 31-ին, կարող է հատել պետական պարտքի համար սահմանված վերին սահմանը:
ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը մտադիր է հատուկ մեխանիզմերի կիրառման միջոցով խնայել 200 մլն ԱՄՆ դոլար, որը լրացուցիչ երկու ամիս ժամանակ կտա երկրի պետական պարտքի վերին սահմանի բարձրացման շուրջ քննարկումներն ավարտին հասցնելու համար:
Նշենք, որ պետական պարտքի վերին սահմանի բարձրացման հարցի շուրջ ամերիկյան Դեմոկրատական և Հանրապետական կուսակցությունների միջև տարաձայնությունները շարունակվում են արդեն երկար ժամանակ: