Կրիպտո

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
Դասեր պատմությունից. Ինչպես է կրիպտո ոլորտը արձագանքում բիթքոյնի հալվինգին
16/04/2024 09:00
Կիսվել

Դասեր պատմությունից. Ինչպես է կրիպտո ոլորտը արձագանքում բիթքոյնի հալվինգին

Բիթքոյն հալվինգը նախատեսված է նոր BTC-ների մատակարարումը կարգավորելու համար։ Պատմությունը ցույց է տալիս, որ այն մշտապես լուրջ ազդեցություն է ունենում նոր «մետաղադրամների» մատակարարման դինամիկայի, ինչպես նաև կրիպտոշուկայի տրամադրությունների վրա։ Մատակարարման տեմպերի կրճատումը բերում է պահանջարկի, և հետևաբար առաջին կրիպտոարժույթի գնի աճի։ Այն նաև խթանում է հետաքրքրությունը բլոկչեյն տեխնոլոգիաների, բիթքոյն ցանցի և ընդհանրապես, կրիպտոյի վերաբերյալ: Թեև պատմականորեն հալվինգին հետևած ամիսներին մշտապես արձանագրվել են գնի և պահանջարկի աճ, սակայն 2024թ.-ի ապրիլին սպասվող հալվինգը ունի որոշ կարևոր առանձնահատկություններ։

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Հալվինգը բիթքոյն արձանագրության հիմքում դրված մեխանիզմ է, որը նախատեսված է կանոնակարգված ժամանակահատվածներում մայնինգի պարգևները նվազեցնելու միջոցով կարգավորելու նոր բիթքոյնների թողարկումը: Այս կանխամտածված կրճատումը, որը դանդաղեցնում է նոր BTC-ների ստեղծման տեմպերը, առանցքային դեր է խաղում բիթքոյնի մատակարարման դինամիկայի ձևավորման գործում՝ ամրապնդելով դրա արժևորման բնույթը և աջակցելով դրա արժեքային առաջարկին:

Bitcoin հալվինգը պատմականորեն հզոր ազդեցություն է թողել կրիպտոարդյունաբերության, և ավելին, նաև ֆինանսական էկոհամակարգի վրա: Դիտարկելով 2012, 2016 և 2020 թվականներին տեղի ունեցած հալվինգներին հետևած իրադարձությունները՝ կարող ենք տեսնել որոշակի կրկնվող օրինաչափություններ: Այս իրադարձությունները գործում են որպես բեկման կետեր՝ կատալիզացնելով շուկայական տրամադրությունների տատանումները և ներդրողների վարքագիծը՝ մատնանշելով բիթքոյնի զարգացման պատմությունը, որպես կրիպտո էկոհամակարգի լոկոմոտիվ:

150 ՕՐ ԱՆՑ

Հալվինգի հետևանքների մասին խոսելիս չի կարելի անտեսել ազդեցությունը BTC-ի գնի և շուկայական կապիտալիզացիայի վրա:  Հալվինգ մեխանիզմի հիմքում ընկած է սակավության սկզբունքը, մի որակ, որը գրավում է ներդրողներին, ովքեր փնտրում են սահմանափակ թողարկմամբ ակտիվներ, ինչն էլ հիմք է դրանց արժեքի բարձրացման:  Ժամանակի ընթացքում առաջարկի նվազումը և պահանջարկի աճը գների բարձրացման համար, գոնե տեսականորեն, պատշաճ հիմք է ստեղծում։ Սա հաճախ իրագործվում է աստիճանաբար՝ հաջորդ մի քանի ամիսների ընթացքում:

Պատմականորեն, յուրաքանչյուր հալվինգին  հաջորդող 5-6 ամսվա ընթացքում բիթքոյնը գների զգալի աճ է գրանցել։ Օրինակ, 2012, 2016 և 2020 թվականներին նախորդ երեք հալվինգներից 150 օր հետո BTC-ի գներն աճել են՝ 999%, 15% և 24%:

Յուրաքանչյուր հալվինգին նախորդող քառամյա ժամանակահատվածում BTC-ն ամեն անգամ հասել է բոլոր ժամանակների նոր առավելագույն ցուցանիշների։ 2020-2024 ցիկլում նոր պատմական առավելագույնը ձեռք է բերվել 2022 թվականի հոկտեմբերին, երբ բիթքոյնը խախտեց 66 հազար դոլարի նշագիծը: 2024թ.-ի գալիք հալվինգի յուրահատկությունը կայանում է նրանում, որ իր պատմության մեջ առաջին անգամ բիթքոյնը նոր ռեկորդ է գրանցել մինչև հալվինգը՝ 2024 թվականի մարտի սկզբին: Մնում է պարզել, թե արդյոք դա տաքացում էր մինչ հալվինգը, թե ժամեկտից շուտ նվաճված բաղձալի գագաթնակետ:

Մեխանիզմը, որով հալվինգը ազդեցություն է թողնում գների վրա, իրականացվում է շուկայական տրամադրությունների ստեղծման և ներդրողների ընկալումների ձևավորման միջոցով:  Ի հավելումն կրիպտո համայնքում ակնկալիքների ստեղծման, հալվինգը նաև սնուցում է ալգորիթմական դրամավարկային քաղաքականության առավելությունների և թվային ակտիվների արժևորման որակների մասին նարատիվները՝ հետաքրքրություն առաջացնելով կրիպտո տարածությունից դուրս գտնվողների շրջանում և նոր մասնակիցների բերելով դեպի կրիպտո աշխարհ։

ԳՆԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ

Ի լրումն գների հետ կապված ազդեցությունների և ուշադրության ավելացման, և մասամբ դրանց շնորհիվ, հալվինգը կապված է բիտքոյինի տարածման և ընդունման մակարդակի խորացման երկարաժամկետ աճի հետ: Բիթքոյնի շուրջ բարձր հետաքրքրությունը հալվինգից առաջ և հետո խթանում է ավելի շատ նորեկների՝ ուսումնասիրելու, հնարավոր է նաև գնելու թվային արժույթը՝ նպաստելով դրա օգտագործողների բազայի ընդլայնմանը:

Ավելին, BTC-ի հալվինգը հանգեցնում է կրիպտո տեխնոլոգիաների և ցանցի դինամիկայի վերագնահատման, քանի որ մայներները փորձում են հարմարվել փոփոխություններին: Ցանցի անվտանգության, գործարքների վճարների և մասշտաբայնության լուծումների շուրջ քննարկումներն ակտիվանում են:

Այս ոլորտներում բարելավումները ամրապնդում են Bitcoin ցանցի կայունությունը՝ ամրապնդելով վստահությունը օգտատերերի և բիզնեսների միջև՝ դրանով իսկ նպաստելով ընդունման (տարածման) համար բարենպաստ միջավայրին: Հալվինգները նաև հակված են նվազեցնել մայներների շահութաբերության մարժաները՝ առաջացնելով լրացուցիչ BTC վաճառքի ճնշում մայներների համար:

Ամեն հալվինգի հետ արդյունավետության և նորարարության անհրաժեշտությունն ավելի ընդգծված է դառնում՝ առաջ բերելով տեխնոլոգիական նոր լուծումներ, որոնք ոչ միայն բարձրացնում են Bitcoin ցանցի էֆեկտիվությունը, այլև մեծացնում են դրա գրավչությունը ավելի լայն լսարանի համար:

Եկեք ուսումնասիրենք ընդունման (տարածման) պարզ ցուցիչը՝ ակտիվ BTC հասցեների քանակը՝ օգտագործելով նույն 150-օրյա պատուհանը, ինչպես գների դեպքում: Նախորդ հալվինգներից յուրաքանչյուրի առաջին 150 օրվա ընթացքում նոր բիթքոյն հասցեների թիվն աճել է՝ 83%-ով 2012թ.-ին, 101%-ով 2016թ.-ին և 11%-ով 2020թ.-ին:

$100 կամ ավելի արժողությամբ բիթքոյն պարունակող հասցեների թիվը, որը մանրածախ ներդրողների թվի մոտավոր պատկեր է տալիս, աճել է 12% և 6% համապատասխանաբար 2012 և 2020 թվականներին և մոտավորապես նույնը մնացել է 2020թ.-ի հալվինգից 150 օր հետո: Թեև սրանք դինամիկայի և տրամադրությունների անկատար ցուցանիշներ են (օրինակ, մեկ անձը կարող է ստեղծել մի քանի դրամապանակ), դրանք հուշում են անցյալ հալվինգների հետևանքով առաջացած միտումների ուղղորդվածությունն ու մեծությունը:

Նմանապես, բիթքոյնի նկատմամբ ինստիտուցիոնալ ներդրողների հետաքրքրությունը հալվինգով պայմանավորված նույնպես հակված է աճի, ինչը հետևանք է բիթքոինի հատկություններով՝ որպես արժեքի պահուստի և գնաճից պոտենցիալ հեջավորման միջոց: Կորպորացիաներից և ականավոր ներդրողներից ստացված բարձր մակարդակի աջակցությունը հաստատում են BTC-ի օրինականությունը որպես ներդրումային ակտիվների դաս՝ հետագայում խթանելով ընդունումը: Քանի որ ինստիտուցիոնալ կապիտալը հոսում է կրիպտոարժույթների շուկա, նոր պրոդուկտների ու ենթակառուցվածքների առաջարկներ են առաջանում՝ ճանապարհ հարթելով ավանդական ֆինանսական հաստատությունների և մանրածախ ներդրողների շրջանում լայն տարածման համար:

Օրինակ՝ ավելի քան 1 միլիոն դոլար պարունակող դրամապանակների թիվը, որը կարող է դիտվել որպես մասնագիտական կամ ինստիտուցիոնալ ներդրումային գործունեության ցուցանիշ, աճել է հազարավոր տոկոսներով 2012 թվականին, 10%-ով՝ 2016 թվականին, և 43%-ով՝ 2020 թվականին։

ԻՆՉ ՍՊԱՍԵԼ ԱՊԱԳԱՅՈՒՄ

Օրերս սպասվող բիթքոյնի հերթական հալվինգը տեղի կունենա դեպի կրիպտո ոլորտ և Binance-ի նման կենտրոնացված հարթակներ ներհոսքի աննախադեպ ֆոնի վրա, ինչպես նաև աճող ինստիտուցիոնալ ներգրավվածության աճի պայմաններում, որը հետևանք է ԱՄՆ-ում սփոթային BTC ETF-ների հաստատման:

Դրան ավելացրեք 2-րդ շերտի լուծումների և DeFi-ի ակտիվության աճը, որոնք մեծացնում են ցանցի գործնական օգտակարությունը, և Bitcoin էկոհամակարգի ու կրիպտո ոլորտի հերթական աճի հիմքը սկսում է նկատելիորեն բարենպաստ ու ամուր տեսք ստանալ։

Այնուամենայնիվ, կարևոր է հիշել, որ թեև 2024թ.-ի հալվինգի շուրջ համատեքստը բարենպաստ է, երաշխիքներ չկան, որ դրա դինամիկան և էֆեկտները կհամապատասխանեն նախորդ հալվինգներին: Յուրաքանչյուր հալվինգ ներկայացնում է բիթքոյնի էվոլյուցիայի հստակ հանգուցալուծում, որը ազդում է շուկայի փոփոխվող պայմանների, տեխնոլոգիական առաջընթացի և կարգավորող զարգացումների վրա: Հետևաբար, թեև օրերս սպասվող հալվինգի շուրջ լավատեսության պակաս չկա, զգուշությունը թելադրում է հիշել շուկային բնորոշ անկանխատեսելիության և թվային ակտիվների աշխարհում զգոնության պահմանման անհրաժեշտության մասին:

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45