TOYOTA-Ն ԿՓՈԽՀԱՏՈՒՑԻ 1,1 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ
Ճապոնական հայտնի ավտոարտադրող Toyota ընկերությունը համաձայնել է ամերիկացի սպառողների կողմից ընկերության հանդեպ ներկայացրած դատական հայցին ի պատասխան վերջիններիս որպես փոխհատուցում վճարել 1,1 մլն ԱՄՆ դոլար: Նշենք, որ ամերիկացիները «տուժել էին» Toyota-ի կողմից ամերիկյան շուկայում իրացված ավտոմեքենաների հետ կանչման գործընթացից: Փոխհատուցումների վճարման շնորհիվ ընկերությունը կխուսափի երկարատև դատական գործընթացներից:
Հիշեցնենք, որ միայն 2012 թվականին ընկերությունը հինգ անգամ հայտարարել էր ամբողջ աշխարհում, այդ թվում և ԱՄՆ-ում վաճառված իր արտադրանքի հետ կանչման մասին: Վերջին անգամ՝ հոկտեմբերին, հետ էր կանչվել 2005-2010 թվականների արտադրության 7,43 մլն ավտոմեքենա: