Լիբիան շրջանցել է Նիգերիային և դարձել Աֆրիկայի առաջատարը նավթարդյունահանման շուկայում
Վերջին տասնամյակում առաջին անգամ Լիբիան շրջանցել է Նիգերիային և դարձել Աֆրիկայի առաջին երկիրը նավթի արդյունահանման ծավալով։ Այս մասին հայտնում է Ecofin տնտեսական գործակալությունը։
«Վերջին 10 տարվա ընթացքում առաջին անգամ Նիգերիան դժվարանում է պահպանել նավթի արդյունահանման կայուն մակարդակը, նրան գերազանցում են Անգոլան և Լիբիան», – նշում է գործակալությունը:
Մարտին Լիբիան դարձել է առաջինը Աֆրիկայում նավթի արդյունահանման ծավալով՝ օրական 1.24 միլիոն բարել, ինչը 5.7%-ով գերազանցում է փետրվար ամսվա ցուցանիշներն՝ օրական 1.23 միլիոն բարելով՝ փետրվարի 1.32 միլիոն բարելի դիմաց։
Լիբիայի իշխանությունները վերջին ամիսներին անշեղորեն ավելացնում են նավթի արդյունահանման ծավալները, իսկ Նիգերիան խարխուլ ենթակառուցվածքների և վանդալիսմի խնդրի առաջ է կանգնած: