Ֆինանսական

USD BUY - 375.50+0.00 USD SELL - 378.50-0.50
EUR BUY - 443.00+0.00 EUR SELL - 449.00+0.00
OIL:  BRENT - 67.58-0.22 WTI - 62.76-0.21
COMEX:  GOLD - 4990.00-0.64 SILVER - 75.35-3.21
COMEX:  PLATINUM - 2045.60-1.52
LME:  ALUMINIUM - 3077.50-0.73 COPPER - 12881.00+0.04
LME:  NICKEL - 16984.00-2.55 TIN - 46702.00-5.96
LME:  LEAD - 1960.00-0.88 ZINC - 3337.50-1.08
FOREX:  USD/JPY - 153.34+0.43 EUR/GBP - 1.1862-0.03
FOREX:  EUR/USD - 1.1862-0.03 GBP/USD - 1.3642-0.04
STOCKS RUS:  RTSI - 1132.99+0.38
STOCKS US: DOW JONES - 49500.93+0.10 NASDAQ - 22546.67-0.22
STOCKS US: S&P 500 - 6836.17+0.05
STOCKS JAPAN:  NIKKEI - 56806.41-0.24 TOPIX - 3787.38-0.82
STOCKS CHINA:  HANG SENG - 26705.94+0.52 SSEC - 4082.07+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10446.35+0.42 CAC40 - 8311.74-0.35
STOCKS EUR:  DAX - 24914.88+0.25
16/02/2026  CBA:  USD - 377.67+0.73 GBP - 515.52+2.24
16/02/2026  CBA:  EURO - 448.14+1.24
16/02/2026  CBA:  GOLD - 60651-466 SILVER - 939.21-72.89
2024թ. փետրվարի դրությամբ Հայաստանում շարունակում է բարձր մնալ դոլարիզացիայի մակարդակը
19/04/2024 17:29
Կիսվել

2024թ. փետրվարի դրությամբ Հայաստանում շարունակում է բարձր մնալ դոլարիզացիայի մակարդակը

ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն 2024թ.-ի փետրվար ամսի դրությամբ ՀՀ ռեզիդենտների արտարժութային ավանդների և փոխառությունների հարաբերակցությունը Փողի զանգվածին (D1) կազմել է 34,8%, որը 2023 թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ նվազել է 3 տոկոսային կետով։

Ռեզիդենտների արտարժութային ավանդների և փոխառությունների հարաբերակցությունը ռեզիդենտների ընդհանուր ավանդներին և փոխառություններին (D2) ևս նվազել է 3.4 տոկոսային կետով և կազմել` 40.6%:

Մեր երկրի ռեզիդենտ ֆիզիկական անձանց արտարժույթով ցպահանջ ավանդների և փոխառությունների կշիռը ռեզիդենտ ֆիզիկական անձանց ընդհանուր ցպահանջ ավանդներում և փոխառություններում (D3) կազմել է 51.9%, որն 2023 թվականի փետրվարի համեմատ նվազել 3.9 տոկոսային կետով։

Ռեզիդենտ ֆիզիկական անձանց արտարժույթով ժամկետային ավանդների և փոխառությունների կշիռը ռեզիդենտ ֆիզիկական անձանց ընդհանուր ժամկետային ավանդներում և փոխառություններում (D4) կազմել է 46.6%, որը նույնպես 3.9 տոկոսային կետով ցածր է 2023 թվականի համադրելի ժամանակահատվածի համեմատ։

Ինչ վերաբերում է ռեզիդենտներին արտարժույթով տրամադրված վարկերի հարաբերակցությանն ընդհանուր վարկերին (D5), ապա այն նվազել է 2.3 տոկոսային կետով, կազմելով` 32.5%:

Հայաստանյան առևտրային բանկերն ու վարկային կազմակերպությունները շարունակում են առավել շատ միջոցներ ներգրավել արտերկրից և, հետևաբար, արտարժութային ռիսկից խուսափելու նպատակով ձգտում են դրանք տեղաբաշխել այն արտարժույթով, որով ներգրավել են:

*D1-D5` կազմված են ՀՀ ԿԲ, առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների ցուցանիշների հիման վրա:

16/02/2026
դրամ
Դոլար (USD)
377.67
+0.73
Եվրո (EUR)
448.14
+1.24
Ռուբլի (RUR)
4.9086
+0.0285
Լարի (GEL)
140.92
+0.49
60651
-466
Արծաթ
939.21
-72.89