Բիզնես

USD BUY - 380.00-1.00 USD SELL - 383.50+0.00
EUR BUY - 443.00-3.00 EUR SELL - 448.00-1.00
OIL:  BRENT - 60.80-1.76 WTI - 57.32-1.27
COMEX:  GOLD - 4314.40-1.13 SILVER - 70.56-3.69
COMEX:  PLATINUM - 2137.00-1.47
LME:  ALUMINIUM - 2952.00-0.29 COPPER - 12222.00+0.49
LME:  NICKEL - 15814.00+0.18 TIN - 40743.00-4.84
LME:  LEAD - 2005.50+0.55 ZINC - 3088.50-0.06
FOREX:  USD/JPY - 156.81+0.35 EUR/GBP - 1.1713-0.50
FOREX:  EUR/USD - 1.1713-0.50 GBP/USD - 1.3456-0.35
STOCKS RUS:  RTSI - 1114.13-0.11
STOCKS US: DOW JONES - 48382.39-0.16 NASDAQ - 23235.63-1.02
STOCKS US: S&P 500 - 6858.47-0.68
STOCKS JAPAN:  NIKKEI - 51832.80+2.97 TOPIX - 3477.52+2.01
STOCKS CHINA:  HANG SENG - 26347.24+1.91 SSEC - 4023.42+1.47
STOCKS EUR:  FTSE100 - 9951.14+0.86 CAC40 - 8195.21+1.03
STOCKS EUR:  DAX - 24539.34+0.77
05/01/2026  CBA:  USD - 381.55+0.19 GBP - 513.64-1.96
05/01/2026  CBA:  EURO - 445.99-3.02
05/01/2026  CBA:  GOLD - 53398+221 SILVER - 910.4-4.7
Վերածեք գաղափարներն իրականության. MacBook Pro M1՝ ուսման և աշխատանքի համար
18/04/2024 19:04
Կիսվել

Վերածեք գաղափարներն իրականության. MacBook Pro M1՝ ուսման և աշխատանքի համար

Արժե՞ արդյոք գնել MacBook Pro M1 2024 թվականին: Համառոտ ակնարկ նոութբուքի վերաբերյալ:

2020 թվականին Appleը ներկայացրել է M1 չիպով MacBook Proն։ Նոր մոդելը ստացավ բարելավված կատարողականություն, հզոր մարտկոց՝ ակնթարթորեն դառնալով բեսթսելեր: Ավելին, մոդելը մնում է արդիական և ունի մեծ պահանջարկ 2024 թվականին։

Արտաքին տեսքը և հասանելի գույները

«Պատշաճ պրեմիալ որակ». այսպես կարող եք նկարագրել այս Mac-ի արտաքին տեսքը: Այն ունի մոնոլիտ և խիստ տեսք: Չնայած ներսում թաքնված հզորությանը, նոութբուքը բարակ է (1,56 սմ) և թեթև (1,4 կգ): Ձախ կողմում առկա է երկու Thunderbolt պորտ, իսկ աջ կողմում՝ աուդիո խցիկ:

MacBook Pro-ն պատրաստված է վերամշակված ալյումինից՝ ամուր և դիմացկուն նյութից: Արտադրված է երկու շքեղ երանգով՝ արծաթագույն և «տիեզերական մոխրագույն»:

Խոհուն էրգոնոմիկայով այս նոութբուքը կարելի է հեշտությամբ բացել մեկ ձեռքով, իսկ վերջինիս մետաղական կորպուսը հաճելիորեն զովացնում է Ձեր ձեռքերը: Հարմար է Mac-ը Ձեզ հետ համալսարան տանելու, ինչպես նաև ցանկացած վայրում աշխատելու համար՝ սկսած Ձեր մահճակալից մինչև այգու նստարան:

Կատարողականություն և համակարգ

MacBook Pro-ի «ուղեղը» M1-ն է կամ «չիպի վրա համակարգը»: Այսինքն՝ շատ բաղադրիչներ, այդ թվում՝ կենտրոնական պրոցեսորը, գրաֆիկան և օպերատիվ հիշողությունը տեղակայված են մեկ չիպի վրա։ Սա զգալիորեն բարելավում է կատարողականությունը և մարտկոցի կյանքը:

Mac-ն ունի 8-միջուկանի կենտրոնական պրոցեսոր և 8-միջուկանի գրաֆիկական պրոցեսոր: Դրա կատարողականությունը 2,8 անգամ ավելի բարձր է, իսկ գրաֆիկայի հետ աշխատանքը՝ 5 անգամ ավելի արագ, քան նախորդ սերնդի Intel-ում: Neural Engine համակարգը ներառում է 16 միջուկներ. դրանք արագացնում են մեքենայական ուսուցման վրա հիմնված գործընթացները: Neural Engine ալգորիթմները օգտակար կլինեն լուսանկարիչների և տեսանկարահանողների համար, ովքեր աշխատում են Pixelmator Pro, Final Cut Pro X և այլ մասնագիտացված ծրագրերով:

Ընդհանուր առմամբ, Xcode-ում կոդի կոմպիլյացիան, Logic Pro-ում ձայնի հետ աշխատանքը, Final Cut Pro-ում տեսանյութի մշակումը, իսկ պատկերների մշակումը Lightroom-ում, Photoshop-ում կամ վեկտորային գրաֆիկայի Affinity Photo-ում MacBook Pro M1-ով իրականացվում են արագ և հարթ: Չհաշված ավելի պարզ առաջադրանքների մասին, ինչպես օրինակ web-surfing-ը, էլեկտրոնային փոստի ստուգումը, տեքստային խմբագրիչներում աշխատելը և այլն:

MacOS Sonoma

MacBook Pro M1-ն աշխատում է Apple-ի համակարգիչների համար ամենաառաջադեմ օպերացիոն համակարգի ՝ macOS Sonoma-ի կառավարմամբ: Այն անխափան աշխատում է M1-ի հետ՝ ապահովելով նոութբուքի անհավատալի կատարողականություն:

Օրինակ, Ձեր Mac-ն ակնթարթորեն դուրս է գալիս քնի ռեժիմից, նախքան այն ամբողջությամբ բացելը: Իսկ անջատված վիճակից միանալը տևում է մոտ 20 վայրկյան՝ մոտավորապես նույն ժամանակ, որքան iPhone-ն է գործարկվում:

M1-ի և macOS Sonoma-ի շնորհիվ Դուք կարող եք աշխատել iPhone-ի և iPad-ի համար ստեղծված հավելվածների հետ: Օպերացիոն համակարգի մյուս առավելությունները ներառում են դինամիկ էկրանի պաստառները, խաղերի և վիդեո կոնֆերանսների համար նոր հնարավորությունները, Safari-ում և փաստաթղթերի հետ աշխատելու համար նոր հնարավորությունները, ինչպես նաև Mac-ի աշխատասեղանին վիդջեթներ ավելացնելու հնարավորությունը:

Ինքնավարություն

MacBook Pro M1-ը մեկ լիցքավորման դեպքում ավելի երկար է աշխատում, քան համեմատելի տեխնիկական բնութագրերով շատ այլ նոութբուքեր. այն աշխատում է մինչև 20 ժամ: Իսկ հոսանքից անջատվելիս այն չի կորցնում կատարողականությունը։ Այս համակարգչով Դուք կարող եք աշխատել այգում կամ դասախոսության մասին գրառումներ կատարել լսարանում: Եվ անգամ չմտածել վարդակ փնտրելու մասին:

Էկրան, ստեղնաշար և թրեքփադ

MacBook Pro M1-ն ունի 13,3 դյույմանոց Retina էկրան: Սա ունիվերսալ չափս է. այն հարմար է միանգամից երկու ֆայլ խմբագրելու կամ անցում կատարելու կոդով պատուհանի և աշխատանքի արդյունքների միջև։ Ցուցադրումն ապահովում է ընդլայնված գունային տիրույթ (P3): Պատկերն ավելի կենդանի և իրատեսական է թվում։ Սա կարևոր է, եթե Դուք աշխատում եք գրաֆիկայի հետ, պլանավորում եք ֆիլմեր, լուսանկարներ դիտել կամ խաղեր խաղալ Ձեր Mac-ով: True Tone տեխնոլոգիան ավտոմատ կերպով հարմարեցնում է սպիտակի հավասարակշռությունը շրջապատող լույսին՝ ավելի բնական որակով դիտելու համար:

MacBook Pro M1-ն ունի անձայն ստեղնաշար՝ հետին լուսավորությամբ ստեղներով: Ձեռքերը հարմարավետորեն հենվում են կորպուսի վրա, և մուտքագրելիս լսվում է հանգիստ սեղմում: Լեզուն փոփոխվում է մեկ Fn կոճակի միջոցով, որի վրա կա գլոբուսի պատկերակ:

Force Touch trackpad-ը թույլ է տալիս հարմարավետորեն օգտագործել Ձեր նոութբուքն առանց մկնիկի: Այն հասկանում է տասնյակ ժեստեր, որոնք կարող եք հարմարեցնել՝  ըստ Ձեր ցանկության:

Ստեղների վերևում արագ գործողությունների համար առկա է Touch Bar: Ձեզ պարզապես անհրաժեշտ է հպվել ցանկալի կոճակին կամ սահեցնել սահիչը, օրինակ՝ ձայնը, պայծառությունը կարգավորելու կամ դեպի որևէ հավելված անցում կատարելու համար: Վերևի աջ անկյունում Touch ID կոճակն է: Սա մատնահետքերի սկաներ է, որն օգտագործվում է Ձեր համակարգիչը ապաբլոկավորելու, հավելվածներ մուտք գործելու և Apple Pay-ի միջոցով գնումները հաստատելու համար:

Տեսախցիկ և բարձրախոս

Առցանց դասախոսություններն ու տեսազանգերը գործընկերների հետ էլ ավելի հաճելի կլինեն, եթե վստահ լինեք, որ անթերի տեսք ունեք: MacBook Pro M1-ն ունի FaceTime HD տեսախցիկ: Այն նկարահանում է լավ որակով նույնիսկ ցածր լույսի ներքո:

Ձայնագրեք փոդքաստներ, զրուցեք գործընկերների հետ և զանգահարեք ընտանիքին և ընկերներին: Երեք նոր ստուդիայի որակի բարձրախոսները երաշխավորում են, որ Ձեր ձայնը լսված կլինի:

Արդյունքում ի՞նչ է ստացվում

Բարձր կատարողականությամբ և դիմացկունությամբ MacBook Pro-ն M1 չիպի վրա օպտիմալ ընտրություն է ծրագրավորողների, դիզայներների, շուկայագետների, քոփիրայթերների և շատ այլ մասնագետների համար: Աշխատանք կոդի, գրաֆիկայի, տեքստի, ձայնի հետ. նոութբուքը հարմար է ցանկացած մասնագիտական ​​առաջադրանք լուծելու համար։ Նույնիսկ ամենախստապահանջ։ Եվ այն աշխատում է մինչև 20 ժամ առանց վերալիցքավորման. սա ռեկորդային ինքնավարություն է՝ հաշվի առնելով վերջինիս կոմպակտ կորպուսը:

MacBook Pro M1-ը հասանելի է երկու կոնֆիգուրացիաներով՝ SSD 256 ԳԲ և 512 ԳԲ: Ձեռք բերեք դրանցից որևէ մեկը մոխրագույն կամ արծաթագույն երանգներով iSpace խանութ-սրահներից: Գինը՝ սկսած 739.900 դրամից:

Գնեք Apple-ի պաշտոնական տեսականին առցանց iSpace.am կայքից կամ այցելեք iSpace խանութ-սրահներ` RIO Mall, 1-ին հարկ և Ամիրյան 7 հասցեներով:

05/01/2026
դրամ
Դոլար (USD)
381.55
+0.19
Եվրո (EUR)
445.99
-3.02
Ռուբլի (RUR)
4.7198
-0.1513
Լարի (GEL)
141.6
+0.06
53398
+221
Արծաթ
910.4
-4.7