
ԹԱԼԻՆ-ԳՅՈՒՄՐԻ, ԱՐԹԻԿ -ՄԱՆԹԱՇ-ԱԼԱԳՅԱԶ ԵՎ ԵՂՎԱՐԴ-ՀԱՐԹԱՎԱՆ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ ՓԱԿ ԵՆ
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 8-ին, ժամը 15.00-ի դրությամբ սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Թալին-Գյումրի- Արթիկ, Մանթաշ-Ալագյազ, Եղվարդ-Հարթավան ճանապարհները և Սելիմի լեռնանցքը փակ են:
Բքի, անբավարար տեսանելիության ու առատ ձյան պատճառով դժվարանցանելի են Քուչակ-Ապարան-Սպիտակ ճանապարհահատվածը, Շիրակի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհները։