ՃԱՊՈՆԻԱՆ ԻՐ «ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ» ՀԱՅԱՑՔՆ ՈՒՂՂՈՒՄ Է ԴԵՊԻ ԵՎՐՈՊԱ
Ճապոնիայի կառավարությունը մտադիր է ներդրումներ կատարել եվրոպական երկարաժամկետ պարտավորություններում, մասնավորապես, եվրոպական կայունացման մեխանիզմի (ESM) պարտատոմսերում: Երկրի ֆինանսների նախարարության պաշտոնական հայտարարության համաձայն՝ եվրոպական երկարաժամկետ ներդրումային գործիքները դրական ազդեցություն կարող են թողնել Ճապոնիայի ֆինանսական ընդհանուր իրավիճակի վրա: Սպասվում է, որ առաջին հերթին որպես արդյունք կգրանցվի միջազգային արժույթների նկատմամբ ճապոնական յենի փոխարժեքի անկում: Գործարքի իրականացման համար կօգտագործվել Ճապոնիայի ոսկեարժութային պահուստները:
Նշենք, որ ESM-ը բազմակողմ վարկային կառույց է, որի ստեղծման նպատակն անհրաժեշտության դեպքում Եվրոգոտու անդամ երկրներին ֆինանսական օգնություն ցույց տալն է: