ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏՈՒՑՎՈՂ ՉԱՓԸ ԿՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՑՎԻ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ԳՆԵՐԻՆ
ՀՀ կառավարությունը, փոփոխություն կատարելով իր նախկին որոշումներից մեկում, աշխատողների սոցիալ-աշխատանքային իրավունքների պաշտպանության նպատակով գործուղման, դաշտային կամ տեղափոխման աշխատանքների համար անհրաժեշտ ծախսերի հատուցվող չափերը համապատասխանեցրել է այդ միջոցների ձեռքբերման համար անհրաժեշտ շուկայական գներին։
Միևնույն ժամանակ, կառավարության որոշմամբ՝ պետական պաշտոնյաներն ստացել են Հայաստանից Լեռնային Ղարաբաղ գործուղումն անհրաժեշտության դեպքում օդային ճանապարհով իրականացնելու հնարավորություն։