ԵԱՏՄ-ն նախորդ տարի ապրանքաշրջանառության ռեկորդային ցուցանիշ է գրանցել
ԵԱՏՄ-ում 2023-ին ապրանքաշրջանառությունը հասել է ռեկորդային մակարդակի և կազմել 7.4 տրիլիոն ռուբլի։ Դա կրկնակի ավելի է, քան միավորման ստեղծման պահին: Այս մասին հայտնել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը «Եվրասիական ինտեգրումը բազմաբևեռ աշխարհում» ռազմավարական նստաշրջանում:
«Մշտապես ընդլայնվում է նաև փոխադարձ առևտուրը: 2023 թվականին Եվրասիական տնտեսական միությունում այն հասել է ռեկորդային 7 տրիլիոն 400 միլիարդ ռուբլու՝ ըստ էության, կրկնապատիկ ավելի, քան ստեղծման պահին: Իսկ ԱՊՀ-ում առևտրի ծավալը հաղթահարել է 10 տրիլիոն ռուբլու սահմանը»: