Այլ Լուրեր

USD BUY - 375.50+0.00 USD SELL - 378.50+0.00
EUR BUY - 442.00+1.00 EUR SELL - 446.50+0.00
OIL:  BRENT - 71.00-0.24 WTI - 65.52-0.71
COMEX:  GOLD - 5179.70+0.46 SILVER - 89.20+1.99
COMEX:  PLATINUM - 2299.40+2.23
LME:  ALUMINIUM - 3170.50+2.49 COPPER - 13322.50+1.18
LME:  NICKEL - 18085.00+0.98 TIN - 53698.00+6.76
LME:  LEAD - 1990.50+1.82 ZINC - 3388.50+0.27
FOREX:  USD/JPY - 155.88+0.04 EUR/GBP - 1.1817+0.24
FOREX:  EUR/USD - 1.1817+0.24 GBP/USD - 1.3558+0.34
STOCKS RUS:  RTSI - 1151.61+0.87
STOCKS US: DOW JONES - 49482.15+0.63 NASDAQ - 23152.08+1.26
STOCKS US: S&P 500 - 6946.13+0.81
STOCKS JAPAN:  NIKKEI - 58753.39+0.29 TOPIX - 3880.34+0.97
STOCKS CHINA:  HANG SENG - 26381.02-1.44 SSEC - 4146.63-0.01
STOCKS EUR:  FTSE100 - 10806.41+1.18 CAC40 - 8559.07+0.47
STOCKS EUR:  DAX - 25175.94+0.76
26/02/2026  CBA:  USD - 377.04+0.12 GBP - 510.36+1.07
26/02/2026  CBA:  EURO - 444.91+0.9
26/02/2026  CBA:  GOLD - 62933+884 SILVER - 1099.5+31.8
Meta-ի 35 միլիարդ դոլարի ներդրումը AI ոլորտում խթանում է տեխնոլոգիական սպառազինությունների մրցավազքը
29/04/2024 11:32
Կիսվել

Meta-ի 35 միլիարդ դոլարի ներդրումը AI ոլորտում խթանում է տեխնոլոգիական սպառազինությունների մրցավազքը

Meta-ն այս տարի հայտարարեց արհեստական ​​բանականության (ԱԲ) ոլորտում 35 միլիարդ դոլարի ներդրման մասին՝ ազդարարելով ագրեսիվ առաջընթաց տեխնոլոգիական սպառազինությունների աճող մրցավազքում:

Այս վիթխարի ներդրումը հարցեր է առաջացնում արհեստական բանականության զարգացման ապագայի և դրա ֆինանսական կենսունակության վերաբերյալ: Ոլորտի փորձագետներն այժմ քննարկում են այս ֆինանսավորման չափն ու ազդեցությունը՝ պարզելով, թե երբ այդ ոլորտի ներդրումները կվերադարձվեն և ինչպես կարող են փոխել խոշոր տեխնոլոգիական ընկերությունների եկամուտների մոդելները: Հնարավոր ռազմավարություններով՝ սկսած բաժանորդագրություններից մինչև գովազդ, «Meta»-ի այս քայլը կարող է նոր նախադեպեր ստեղծել, թե ինչպես են տեխնոլոգիական հսկաները օգուտ քաղում ԱԲ-ի առաջխաղացումներից:

«Այս պահին տեխնոլոգիաների մրցավազքի ավարտը կարծես թե չի երևում», – ասում է գեներատիվ արհեստական ​​ բանականության «Aisera» ընկերության գործադիր տնօրեն Մուդդու Սուդհաքարը: «Ակնհայտ է, որ արհեստական ​​բանականությունը հիմնական ռազմավարական ուշադրության կենտրոնում է: Լինի դա տեղափոխում  լոկալ տարածքից դեպի ամպ, կամ համակարգչից՝ բջջային հեռախոս: Այսպիսով, այնպիսի մեգատեխնոլոգիական ընկերությունների համար, ինչպիսին են «Microsoft»-ը, «Google»-ը, «Meta»-ն կամ «Amazon»-ը, ԱԲ-ի բացակայությունը աղետալի կլիներ։ Այդ իսկ պատճառով միլիարդավոր դոլարներ են ներդրվում կապիտալ ծախսերում»:

Արհեստական ​​բանականության ոլորտում ներդրումների աճ

«Meta»-ի եկամուտների վերջին հաշվետվությունը ցույց է տվել, որ ԱԲ-ի վրա կատարված ներդրումների վերադարձն ավելացնելու փոխարեն, ընկերությունը ավելացնում է իր ծախսերը 5 միլիարդ դոլարով՝ սպառողների, մշակողների, ձեռնարկությունների և սարքավորումներ արտադրողների համար ԱԲ-ի նոր արտադրանքներ մշակելու համար։

Նախատեսվում է, որ ընկերության ներդրումներն արհեստական բանականության ոլորտում և նրա մետատիեզերքի զարգացման ստորաբաժնում՝ «Reality Labs»-ում, մինչև տարեվերջ կկազմեն 35-40 միլիարդ դոլար:

Գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը անցյալ շաբաթ նաև քննարկել է «Meta»-ի ԱԲ օգնականի՝ «Meta AI»-ի վերջին տարբերակի գործարկումը, որը համլրվում է «Meta Llama 3»-ի բազմալեզու մոդելի վերջին թարմացումներով:

«Մենք ԱԲ-ի ցիկլի ներդրումային փուլում ենք», – ասաց Սուդաքարը: «Ուստի անիրատեսական է ակնկալել համատարած ներդրումների վերադարձ: Մեկ այլ պատմական օրինակ է համացանցի վաղ շրջանը: Այն պահանջում էր փորձարկումներ օգտագործման ձևերի, վերապատրաստման, խոշոր ենթակառուցվածքային ներդրումների և այլնի հետ կապված: Նույնը տեղի է ունենում ԱԲ-ի հետ»:

Ծախսերը կարող են խոչընդոտել շահույթի ստացմանը

Ըստ Սուդհաքարի, չնայած արհեստական ​​բանականության հանդեպ ոգևորությունն ու ներդրումները աճում են, սակայն տեխնոլոգիան, հատկապես գեներատիվ արհեստական ​​բանականությունը, շատ բարձր գին ունի:

ԱԲ-ի արժեքը կայանում է ոչ միայն օգտագործողներին վաճառվող վերջնական ապրանքների և ծառայությունների մեջ, այլ նաև ընկերության ներքին արդյունավետության և խնայողության, ասում է «CUDO Compute»-ի մարքեթինգի գլխավոր տնօրեն Լարս Նայմանը:

«Իհարկե, որոշ հավելվածներ, ինչպիսիք են չաթ-բոտերը կամ ավելի լավ գովազդային ալգորիթմները, արագորեն ապահովում են հաստատուն եկամուտներ», – ասաց նա: «Սակայն հիմնական հետազոտական ​​նախագծերի համար ներդրումների վերադարձը կարող է հստակ չլինել՝ չափված երկարաժամկետ նորարարության օգուտներով, որոնք չափվում են տարիներով, այլ ոչ թե եռամսյակներով»:

Խոշոր տեխնոլոգիական ընկերությունները, հավանաբար, կընդունեն հիբրիդային բիզնես մոդել՝ իրենց ԱԲ մոդելներից շահույթ ստանալու համար, ասել է Սուդաքարը: Սկզբում հասուն ամպային ենթակառուցվածք ունեցողները կարող են անմիջապես օգուտ քաղել՝ դրամայնացնելով իրենց ներդրումները օգտագործման վրա հիմնված ամպային ծառայությունների մոդելի միջոցով: Սա հաճախ ներառում է լեզուների մեծ մոդելներ (LLMs) և ավելի փոքր լեզվական մոդելներ (SLMs) մուտք գործելու հնարավորություն: Բացի այդ, այս էկոհամակարգում առկա են փոխադարձ վաճառքի հնարավորություններ զարգացման գործիքների և տարբեր այլ ծառայությունների համար:

IDram

Ինչպես նշել է Սուդաքարը, ԱԲ հավելվածները կարող են վաճառվել բաժանորդագրության հիմունքներով։ Օրինակ, «OpenAI»-ն զգալի հաջողություններ է գրանցել իր «ChatGPT» համակարգով, մինչդեռ «Microsoft»-ը նմանատիպ հաջողություն է ունեցել «GitHub Copilot»-ով: Բաժանորդագրություններից բացի, գովազդը եկամուտի կենսունակ աղբյուր է, հատկապես այնպիսի ընկերությունների համար, ինչպիսիք են «Google»-ը և «Meta»-ն, որոնք կարող են օգտագործել իրենց հսկայական գովազդային ենթակառուցվածքը և ԱԲ-ի բարելավումները՝ գովազդից ստացված եկամուտը օպտիմալացնելու համար:

«Սակայն «Google»-ը գտնվում է բարդ իրավիճակում», – ասաց նա: Նա հիմնական եկամուտը ստանում է հղումների համար վճարումներից: Քանի որ գեներատիվ ԱԲ հավելվածը կարող է տրամադրել տեղեկատվության մեծ մասը մեկ հարցման միջոցով, դա կնվազեցնի «Google»-ի եկամտի հոսքը»:

«Vela Partners»-ի գլխավոր գործընկեր Յիգիթ Իհլամուրը ասել է, որ երբ գովազդը ներդրվի արհեստական ​​բանականությունում, եկամուտները կտրուկ կաճեն:

«Օրինակ, եթե դուք օգտագործում եք «ChatGPT» թռիչքներ ամրագրելու համար, դրան համապատասխան և հովանավորների գովազդները կհայտնվեն», – ասաց նա: «Ես հավատում եմ, որ տեխնոլոգիական ընկերությունները կշարունակեն դրամականացնել իրենց մոդելները վճարովի բաժանորդագրությունների, hավելվածի ծրագրավորման ինտերֆեյսների, որոնք ուղղված են մշակողներին, և շուկայական գործարքների միջոցով»:

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

26/02/2026
դրամ
Դոլար (USD)
377.04
+0.12
Եվրո (EUR)
444.91
+0.9
Ռուբլի (RUR)
4.9004
-0.0177
Լարի (GEL)
141
+0.1
62933
+884
Արծաթ
1099.5
+31.8