
Չինաստանը նշել է, որ Tesla-ի աշխատանքը Չինաստանում ԱՄՆ-ի հետ համագործակցության հաջող օրինակ է
Tesla-ի աշխատանքը Չինաստանում կարելի է համարել Չինաստանի և ԱՄՆ-ի համագործակցության հաջող օրինակ: Այս մասին հայտարարել է ՉԺՀ վարչապետը Իլոն Մասկի հետ հանդիպմանը:
«Tesla-ի զարգացումը Չինաստանում կարելի է անվանել չին-ամերիկյան տնտեսական և առևտրային համագործակցության հաջող օրինակ»:
Նրա խոսքով, հավասար համագործակցությունը և փոխշահավետությունը համապատասխանում են ՉԺՀ-ի և ԱՄՆ-ի հիմնարար շահերին: Լի Ցիանը նաև Չինաստան-ԱՄՆ համագործակցության հետագա զարգացման հույս է հայտնել: Չինաստանի կառավարության ղեկավարը նշել է, որ Չինաստանը կշարունակի բացել իր դռները օտարերկրյա ներդրումների համար և բարենպաստ պայմաններ ստեղծել օտարերկրյա կապիտալով ձեռնարկությունների համար:
Իր հերթին Իլոն Մասկը նշել է, որ Չինաստանում Tesla-ի գործարանը ընկերության լավագույն ձեռնարկությունն է՝ հավելելով, որ Tesla-ն «մտադիր է շարունակել ամրապնդել համագործակցությունը Չինաստանի հետ՝ փոխշահավետ արդյունքների հասնելու համար»: