Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ՀՀ բանկային համակարգի հաճախորդների թիվը 2024թ. հունվարի դրությամբ 4.65 մլն է
01/05/2024 19:04
Կիսվել

ՀՀ բանկային համակարգի հաճախորդների թիվը 2024թ. հունվարի դրությամբ 4.65 մլն է

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների 2024 թվականի հունվարին բանկերի հաճախորդների ընդհանուր թիվը կազմել է 4,647,114, ինչը 12, 304-ով կամ 0.26%-ով պակաս է 2023 թվականի դեկտեմբերի ցուցանիշից։ Այդ թվում իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդների թիվը կազմել է 196,681, ինչը 441-ով կամ 0.22%-ով ավել է 2023 թվականի դեկտեմբերի ցուցանիշից, իսկ ֆիզիկական անձանց թիվը կազմել է 4,450,433, ինչը 12,745-ով կամ 0.29%-ով պակաս է 2023 թվականի դեկտեմբերի ցուցանիշից։

2024 թվականի հունվարի դրությամբ հաճախորդների բացած հաշիվների ընդհանուր թիվը կազմել է 9,488,243, ինչը 67,996-ով կամ 0.72% ավել է 2023 թվականի դեկտեմբերի ցուցանիշից։ Այդ թվում, իրավաբանական անձանց թիվը կազմել է 423,548, ինչը 309-ով կամ 0.07%-ով պակաս է 2023 թվականի դեկտեմբերի ցուցանիշից, իսկ ֆիզիկական անձանց թիվը կազմել է 9,064,695, ինչը 67,305-ով կամ 0.75%-ով ավելի է 2023 թվականի դեկտեմբերի ցուցանիշից։

Բանկերում բնակչությունից ներգրաված ավանդների մնացորդը 2024թ փետրվարի վերջին կազմել է 2,563,807 մլն դրամ և նախորդ ամսվա նկատմամբ աճել` 10,379 մլն դրամով կամ 0.4%-ով, իսկ 2023թ. համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ աճել է 379,175 մլն դրամով կամ 17.4%-ով:

Եթե 2024 թվականի հունվարի ցուցանիշները համեմատենք 2023 թվականի հունվարի համպատասխան ցուցանիշների հետ, կտեսնենք հետևյալը՝ բանկերի հաճախորդների ընդհանուր թիվը 2024 թվականի հունվարին կազմել է 4,647,114 և 2023 թվականի հունվարի նկատմամբ աճել 652,983-ով կամ 16.35%-ով, իսկ հաշիվների ընդհանուր թիվը 2024 թվականի հուվարի վերջին կազմել է 9,488,243 և 2023 թվականի հունվարի վերջի համեմատ աճ 1,515,090-ով կամ 19%-ով։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52