Պաշտոնական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԵՐԵՎԱՆԻ ԿՈՄԻՏԱՍԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՆՍԵՐՎԱՏՈՐԻԱ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ
14/01/2013 10:56
Կիսվել

ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԵՐԵՎԱՆԻ ԿՈՄԻՏԱՍԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՆՍԵՐՎԱՏՈՐԻԱ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, որտեղ հանդիպում է ունեցել բուհի կառավարման բարձրագույն մարմնի՝ խորհրդի և գիտական խորհրդի ներկայացուցիչների հետ, շրջայցի ընթացքում ծանոթացել իր հանձնարարությամբ անցյալ տարվա ընթացքում պետական բյուջեից հատկացված լրացուցիչ միջոցների հաշվին կրթական այս հաստատության պայմանների բարելավման ուղղությամբ իրականացված մասնակի վերանորոգման և անհրաժեշտ գույքի ձեռքբերման աշխատանքներին:

Հանրապետության նախագահը հանդիպման մասնակիցների հետ քննարկել է նաև հանրապետության մշակութային կրթական այս հաստատության ընթացիկ խնդիրները, զարգացման ծրագրերը, դրանց իրագործման հնարավորությունները:

 Սերժ Սարգսյանը պետական կոնսերվատորիայում ունկնդրել է միջազգային և հանրապետական մրցույթներում մեծ հաջողությունների հասած կոնսերվատորիայի ուսանողների կատարմամբ երաժշտական համարներ, պատասխանել հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին:

Նախագահը շնորհակալություն է հայտնել կոնսերվատորիայի պրոֆեսորադասախոսական կազմին, բուհի շրջանավարտների և ուսանողների հաջողությունների մասին անթաքույց հպարտությամբ խոսող կրթական այս հաստատության ղեկավարությանը՝ վաստակի և այն կարևոր աշխատանքի համար, որ տասնամյակներ շարունակ մեր երկրում իրականացրել և իրականացնում է կոնսերվատորիան: 

Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է նաև Հայաստանի պատմության թանգարան, որտեղ դիտել է հայ գրատպության 500-ամյակի առիթով 2012թ. բացված «Նոր Ջուղա. Հայոց տպագրության օրրան» ժամանակավոր ցուցադրությունը: Այն ընդգրկում է բացառիկ բնօրինակներ Հայաստանի պատմության, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների և Մատենադարանի հավաքածուներից: Ցուցադրված են Նոր Ջուղայում արված XVII դարի ձեռագիր մատյաններ, Նոր Ջուղայի տպարանում 1638-1641թթ. տպագրված առաջին գրքերը, Մադրասում, Կալկաթայում հրատարակված հնատիպ գրքերի նմուշներ, Մադրասում 1794թ. հրատարակված հայերեն առաջին պարբերականը` «Ազդարարը», Նոր Ջուղայի հոգևոր մշակույթին ու կենցաղին բնորոշ նմուշների ընտրանի:

Նախագահը դիտել է նաև թանգարանում ներկայացված «Հայկական գորգարվեստ՝ XVII մինչև XIX դդ.» ցուցահանդեսը, որտեղ ընդգրկված են հայկական գորգի դասական նմուշներ Հայաստանի պատմա-ազգագրական գրեթե բոլոր տարածաշրջաններից: Թանգարանում հնագիտական, ազգագրական նյութերի և գորգերի համադրմամբ ի ցույց է դրված պատմական և գիտական այն իրողությունը, որ գործվածքների և գորգերի արտադրության ակունքները Հայաստանում հասնում են հազարամյակների խորքերը:

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85