Տնտեսական

USD BUY - 386.50+0.50 USD SELL - 389.00+0.00
EUR BUY - 407.00-2.00 EUR SELL - 412.00-3.00
OIL:  BRENT - 71.94-0.18 WTI - 68.02-0.38
COMEX:  GOLD - 2566.30-1.95 SILVER - 30.24-2.73
COMEX:  PLATINUM - 938.70-2.17
LME:  ALUMINIUM - 2530.50-1.27 COPPER - 9047.00-1.04
LME:  NICKEL - 15730.00-1.05 TIN - 29663.00-1.80
LME:  LEAD - 2008.50-0.77 ZINC - 2981.00+1.46
FOREX:  USD/JPY - 156+0.76 EUR/GBP - 1.0546-0.68
FOREX:  EUR/USD - 1.0546-0.68 GBP/USD - 1.2683-0.43
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43958.19+0.11 NASDAQ - 19230.73-0.26
STOCKS US: S&P 500 - 5985.38+0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 38535.70-0.48 TOPIX - 2701.22-0.27
STOCKS CHINA:  HANG SENG - 19435.81-1.96 SSEC - 3379.84-1.73
STOCKS EUR:  FTSE100 - 8030.33+0.06 CAC40 - 7216.83-0.14
STOCKS EUR:  DAX - 19003.11-0.16
14/11/2024  CBA:  USD - 387.64-0.01 GBP - 489.94-3.96
14/11/2024  CBA:  EURO - 407.41-4.08
14/11/2024  CBA:  GOLD - 32388.00-101.79 SILVER - 385.23+6.29
ՍԻՐԻԱՀԱՅ ԲԺԻՇԿՆԵՐՆ ԱՊԱՀՈՎՎՈՒՄ ԵՆ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ
14/01/2013 11:58
Կիսվել

ՍԻՐԻԱՀԱՅ ԲԺԻՇԿՆԵՐՆ ԱՊԱՀՈՎՎՈՒՄ ԵՆ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը հերթական հանդիպումն է ունեցել վերջին շրջանում Սիրիայից գաղթած հայ բժիշկների հետ։ Քննարկման հիմնական թեման նրանց աշխատանքի տեղավորման հարցն էր։ Հանդիպմանը ներկա է եղել մոտ 50 բժիշկ, որոնցից 20-ն արդեն ապահովվել է աշխատանքով։ 

Ինչպես տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից՝ դեռ նախորդ հանդիպման ընթացքում մի խումբ սիրիահայ մասնագետներ մասնավոր առանձին կլինիկա բացելու ցանկություն էին հայտնել։ Այս անգամ ավելի հստակեցվել է, թե նախարարությունն ինչ հարցերում կարող է աջակցել, և այդ ուղղությամբ Դերենիկ Դումանյանն իր տեղակալներին կոնկրետ հանձնարարականներ է տվել։ 

Մեկ անգամ ևս ճշգրտվել են նախարարությունում սիրիահայ գործընկերների մասին հավաքագրված տվյալները` ով ինչ մասնագիտություն ունի և որ ոլորտում է նախընտրում աշխատել։ Հենց քննարկման ընթացքում բժիշկներից մեկը համաձայնել է աշխատել մոտակա մարզում։ Մի քանի ստոմատոլոգների և երկու դեղագետի ևս կոկրետ աշխատանք են առաջարկվել։ Որոշ առաջատար մասնագետներ էլ ցանկություն են հայտնել զբաղվել նաև դասախոսական աշխատանքով` ինչպես Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում, այնպես էլ` ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության բժշկական քոլեջներում։ Դերենիկ Դումանյանը վստահեցրել է, որ հանդիպման ընթացքում բարձրացրած հարցերին մոտ օրերս լուծում կտրվեն, և բոլոր մասնագետներին աշխատանք կառաջարկվի։ Այդ նպատակով նախարարը խոստացել է բանակցել նաև մասնավոր դեղարտադրողների հետ։

Սիրիահայ բժիշկների խնդրանքով այսուհետ յուրաքանչյուր ամսվա առաջին շաբաթ օրը պարբերաբար հանդիպումներ կկազմակերպվեն նախարարի հետ։

14/11/2024
դրամ
Դոլար (USD)
387.64
-0.01
Եվրո (EUR)
407.41
-4.08
Ռուբլի (RUR)
3.90
-0.04
Լարի (GEL)
141.78
-0.16
32388.00
-101.79
Արծաթ
385.23
+6.29