Բիզնես

USD BUY - 389.00+0.00 USD SELL - 391.50+0.50
EUR BUY - 406.00-2.00 EUR SELL - 409.00-2.00
OIL:  BRENT - 75.17+1.02 WTI - 71.18+1.22
COMEX:  GOLD - 2718.20+1.10 SILVER - 31.41+1.36
COMEX:  PLATINUM - 971.00+0.03
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.74+0.27 EUR/GBP - 1.0417-0.53
FOREX:  EUR/USD - 1.0417-0.53 GBP/USD - 1.2531-0.40
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44296.51+0.97 NASDAQ - 19003.65+0.16
STOCKS US: S&P 500 - 5969.34+0.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8262.08+1.38 CAC40 - 7255.01+0.58
STOCKS EUR:  DAX - 19322.59+0.92
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին
03/05/2024 11:00
Կիսվել

Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին

Ազգային մշակութային ժառանգության և ավանդույթների պահպանման նպատակով Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ին և վերջինիս ելույթների, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայում տեղի ունեցած համերգի հանրայնացման նպատակով, Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին։

Հայկական ժողովրդական արվեստը ներկա­յացնող երաժշտական և պարային խմբերի՝ «Ալթունյան» պետական անսամբլի, Հայաստանի պարի պետական անսամբլի, Հայաստանի ազգային նվագարանների, «Բարեկամություն» պետական անսամբլի, «Ակունք» ազգագրական համույթի և «Գուսան» պետական անսամբլի միավորման արդյունքում ձևավորված ՊՈԱԿ-ի հիﬓական և կարևոր նպատակն է ժողովրդական երաժշտության, պարարվեստի ոլորտներում ﬕասնական մշակութային գործունեության իրականացումը, մասնավորապես՝ կատարողական արվեստի ավանդույթների պահպանուﬓ ու զարգացումը, հասարակության հոգևոր պահանջների ձևավորուﬓ ու բավարարումը, գեղարվեստական բարձրարժեք արդյունքի ապահովումը, ﬕջազգայնացումը, հանրային վարկանիշի բարձրացումը, մշակութային հանրությանը հաղորդակից դարձնելը հայկական ժողովրդական արվեստին։

««Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը թեև մեկ տարի է, ինչ կազմավորվել է, սակայն այս կարճ ընթացքում հասցրել ենք տասնյակ համերգների մասնակցել, հանդես գալ նաև Հայաստանի սահմաններից դուրս։ Մեր գլխավոր նպատակը հայկական մշակույթի պահպանումն է և շատ ուրախ ենք, որ այս գործում մեր կողքին է Ֆասթ Բանկը։ Բանկի աջակցությամբ հանրայնացրել ենք մեր խմբերի մի շարք ելույթներ, որոնց թվում նաև Սաուդյան Արաբիայում տեղի ունեցած մեր համերգները։ Այսպիսով՝ մեր կատարումները վայելելու հնարավորություն ենք տվել նաև նրանց, ովքեր ֆիզիկապես ներկա չեն գտնվել մեր ելույթներին», – նշել է կենտրոնի ղեկավար Արﬔն Սարգսյանը։

Ֆասթ Բանկի կողմից կրթական, սոցիալական և մշակութային նախագծերին աջակցությունը պարբերական բնույթ է կրում և Ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարևոր մաս է:

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75