Ֆինանսական

USD BUY - 369.50-0.50 USD SELL - 372.50-0.50
EUR BUY - 431.00-1.00 EUR SELL - 436.00-2.00
OIL:  BRENT - 105.88-0.21 WTI - 94.40-2.35
COMEX:  GOLD - 4722.30+0.47 SILVER - 76.38+1.21
COMEX:  PLATINUM - 2030.40+2.24
LME:  ALUMINIUM - 3620.00+1.76 COPPER - 13355.50+0.61
LME:  NICKEL - 18737.00+2.67 TIN - 50215.00-0.93
LME:  LEAD - 1954.50-0.99 ZINC - 3453.00+1.31
FOREX:  USD/JPY - 159.31-0.29 EUR/GBP - 1.172+0.40
FOREX:  EUR/USD - 1.172+0.40 GBP/USD - 1.353+0.55
STOCKS RUS:  RTSI - 1139.93-2.29
STOCKS US: DOW JONES - 49230.71-0.16 NASDAQ - 24836.60+1.63
STOCKS US: S&P 500 - 7165.08+0.80
STOCKS JAPAN:  NIKKEI - 59140.23-0.75 TOPIX - 3716.38-0.76
STOCKS CHINA:  HANG SENG - 25915.20-0.95 SSEC - 4093.25-0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10379.08-0.75 CAC40 - 8157.82-0.84
STOCKS EUR:  DAX - 24128.98-0.11
23/04/2026  CBA:  USD - 371.83-0.55 GBP - 501.41-1.97
23/04/2026  CBA:  EURO - 434.37-3.18
23/04/2026  CBA:  GOLD - 56690-499 SILVER - 933.24-12.63
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԸ ԹՈՂԱՐԿԵԼ Է ՆՈՐ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐ
14/01/2013 12:41
Կիսվել

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԸ ԹՈՂԱՐԿԵԼ Է ՆՈՐ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐ

ՀՀ կենտրոնական բանկի Հասարակայնության հետ կապերի ծառայությունից «Բիզնես 24»-ին տեղեկանցնում են, որ ԿԲ-ի կողմից թողարկվել են նոր հուշադրամներ. 

«Վահրամ Փափազյանի ծննդյան 125-ամյակ»

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է Վահրամ Փափազյանի ծննդյան 125-ամյակին նվիրվածոսկե հուշադրամ: Հուշադրամի դիմերեսին պատկերված են դիմակներ, որոնք խորհրդանշում են թատրոնը: Դիմակներից ձախ՝ հուշադրամի թողարկման տարեթիվն է՝ «2013»: Ներքևում՝ վարագույրի ֆոնին, անվանական արժեքն է` «10000 ԴՐԱՄ», իսկ շրջագծով՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» մակագրությունն է: Հուշադրամի դարձերեսին Վահրամ Փափազյանի դիմանկարն է: Ներքևի մասում նշված են «1888» և «1968» տարեթվերը, իսկ աջ և ձախ կողմերում վարագույրի ֆոնին շրջագծով «ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆ» մակագրությունն է: Հուշադրամը երկու կողմից ունի ուռուցիկ եզրաշուրթ: Հուշադրամն իր սետիֆիկատով տեղադրված է կաշվե տուփում: Էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը: Հուշադրամը հատվել է Նիդեռլանդների արքայական դրամահատարանում:

Հուշադրամի բնութագիրը. անվանական արժեքը՝ 10 000 դրամ, մետաղը և հարգը՝ ոսկի, 9000, քաշը՝ 8,6 գ, տրամագիծը՝ 22,0 մմ, դրամաշուրթը՝ ատամնավոր, որակը՝ պրուֆ, տպաքանակը՝1000 հատ: 

«Արա Բեքարյանի ծննդյան 100-ամյակ»

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է Արա Բեքարյանի ծննդյան 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ: Հուշադրամի դիմերեսին պատկերված է դրվագ «Աշտարակ» կտավից: Վերևի ձախ մասում ՀՀ զինանշանն է և հուշադրամի թողարկման տարեթիվը` «2013»: Եզրաշուրթով վերևում և ձախում «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» մակագրությունն է: Ներքևի մասում անվանական արժեքն է` «100 դրամ»: Հուշադրամի դարձերեսին պատկերված են Արա Բեքարյանի դիմանկարը և «Քաջ Նազար» հեքիաթի նրա նկարազարումը: Եզրաշուրթով ձախում և ներքևում «ԱՐԱ ԲԵՔԱՐՅԱՆ» և «Արա Բեքարյան 1913-1986» մակագրություններն են: Հուշադրամը երկու կողմից ունի ուռուցիկ եզրաշուրթ: Հուշադրամի պատրաստման ժամանակ օգտագործվել են գունավոր ներկեր: Հուշադրամը տեղադրված է գունազարդ բուկլետում: Էսքիզների և բուկլետի հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը: Հուշադրամը հատվել է Նիդեռլանդների արքայականդրամահատարանում:

Հուշադրամի բնութագիր. անվանական արժեքը՝ 100 դրամ, մետաղը և հարգը՝ արծաթ, 9250, քաշը՝28,28 գ, չափը՝ 28,0×40,0 մմ, դրամաշուրթը՝ հարթ, որակը՝ լավացված, տպաքանակը՝ 500 հատ: 

«Ստեփան Աղաջանյանի ծննդյան 150-ամյակ»

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է Ստեփան Աղաջանյանի ծննդյան 150-ամյակիննվիրված  արծաթե հուշադրամ: Հուշադրամի դիմերեսին պատկերված է դրվագ «Նկարչի քրոջ աղջիկը» նկարից և նույն դրվագի գծանկարը: Վերևի ձախ մասում հուշադրամի թողարկման տարեթիվն  է`  «2013», ներքևի մասում անվանական արժեքն է` «100 դրամ»: Եզրաշուրթով վերևում և ներքևում մակագրված են համապատասխանաբար՝  «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ»  և «ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ»: Հուշադրամի դարձերեսին պատկերված է Ստեփան Աղաջանյանի դիմանկարը և ներկապնակ ու վրձիններ: Եզրաշուրթով վերևում և ներքևում մակագրվaծ են համապատասխանաբար` «ՍՏԵՓԱՆ ԱՂԱՋԱՆՅԱՆ 1863-1940» և «STEPAN AGHAJANIAN»: Հուշադրամը երկու կողմից ունի ուռուցիկ եզրաշուրթ: Հուշադրամի պատրաստման ժամանակ օգտագործվել են գունավոր ներկեր: Հուշադրամը տեղադրված է գունազարդ բուկլետում: Էսքիզների և բուկլետի հեղինակն է Վարդան Վարդանյանը: Հուշադրամը հատվել է Նիդեռլանդների արքայականդրամահատարանում:

Հուշադրամի բնութագիրը, անվանական արժեքը՝ 100 դրամ, մետաղը և հարգը՝ արծաթ, 9250, քաշը՝ 28,28 գ, չափը՝28,0×40,0 մմ, դրամաշուրթը՝ հարթ, որակը՝ լավացված, տպաքանակը՝ 500 հատ: 

«Բենիամին Մարգարյանի ծննդյան 100-ամյակ»

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է Բենիամին Մարգարյանի ծննդյան 100-ամյակիննվիրված արծաթե հուշադրամ: Հուշադրամի դիմերեսին տիեզերքի և գալակտիկաների ոճավորված պատկերներ են: Ներքևի մասում հուշադրամիանվանական արժեքն է` «1000 դրամ» և թողարկման տարեթիվը՝ «2013»: Եզրաշուրթի մոտ շրջագծով  մակագրված է ՝«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ»: Հուշադրամի դարձերեսին պատկերված են Բենիամին Մարգարյանի դիմանկարը և նրա կողմից հայտնաբերված գալակտիկաները: Եզրաշուրթի մոտ շրջագծով վերևում և ներքևում մակագրված են համապատասխանաբար՝ «ԲԵՆԻԱՄԻՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ» և «BENJAMIN MARGARYAN» ու  «1913-1985»: Հուշադրամը երկու կողմից ունի ուռուցիկ եզրաշուրթ: Հուշադրամն իր սետիֆիկատով տեղադրված է կաշվե տուփում: Էսքիզների հեղինակն է Վարդան Վարդանյանը: Հուշադրամը հատվել է Նիդեռլանդների արքայականդրամահատարանում:

Հուշադրամի բնութագիրը. անվանական արժեքը՝ 1000 դրամ, մետաղը և հարգը՝ արծաթ, 9250, քաշը՝ 33,6 գ, տրամագիծը՝ 40,0 մմ, դրամաշուրթը՝ ատամնավոր, որակը՝ պրուֆ, տպաքանակը՝ 500 հատ:

23/04/2026
դրամ
Դոլար (USD)
371.83
-0.55
Եվրո (EUR)
434.37
-3.18
Ռուբլի (RUR)
4.9452
-0.0106
Լարի (GEL)
138.2
-0.26
56690
-499
Արծաթ
933.24
-12.63